Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանից «Առաջին լրատվական» հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում նրան, որ ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ-ն այսուհետ գործելու են վարչապետի ենթարակայության ներքո, պատգամավորն արձագանքեց․ «Մենք բոլորս սահմանադրությունը ընդունել ենք, ժողովուրդը կողմ է քվեարկել և մենք պետք է հարգենք մեր ժողովրդի քվեարկությունը: Իսկ հարցին, թե արդյոք սրանով սուպերվարչապետական համակարգ մուտք չենք գործում, Միհրան Պողոսյանը հրաժարվեց պատասխանել:







































