Քիմ Քարդաշյանը Snapchat-ում լուսանկար է հրապարակել նոր կերպարով. ռեալիթի շոուի աստղը հանդես է եկել աֆրիկյան հյուսքներով։ Նրա նոր սանրվածքի հետ կապված օգտատերերը բաժանվել են երկու ճամբարի։

Լուսանկարի ներքո մեկնաբանություն թողած անձանցից մեկը եղել է Լինդսի Լոհանը։ «Ես հիասթափված եմ»,-գրել է նա։ Ի պատասխան Քիմը գրել է. «Գիտե՞ս՝ ինչն է առավել զարմանալի՝ քո հանկարծակի օտարերկրյա առոգանությունը»։ Այդպիսով Քարդաշյանն ակնարկ է արել այն բանին, որ երբ Լինդսին 2016 թվականին սկսել է զուգահեռ մի քանի լեզու սովորել, այդ թվում ռուսերեն, նրա մոտ հայտնվել է յուրօրինակ առոգանություն։ Լոհանը դեռևս չի պատասխանել Քիմին։
Հետաքրքրական է, որ կարիերայի արշալույսին աղջիկները մտերիմ ընկերուհիներ են եղել, սակայն վերջին մի քանի տարիներին նրանք գրեթե չեն շփվում։









































