Bloomberg-ը հրապարակել է 2018 թվականի ինովացիոն ինդեքսը, որի առաջին հորիզոնականները զբաղեցրել են Հարավային Կորեան և Շվեդիան։ Առաջատարների տասնյակում ընդգրկվել են նաև 5 եվրոպական և 3 ասիական երկրներ։
Վարկանիշում հաշվարկվել է երկրների գիտա-հետազոտական գործունեության զարգացումը, բարձրագույն կրթության էֆեկտիվությունը, արտոնագրերի թիվը, ինչպես նաև երկրում արտադրվող ինովացիոն արտադրանքի արժեքը։
Վարկանիշում առաջին տեղը 5-րդ տարին անընդմեջ զբաղեցնում է Հարավային Կորեան։ Երկիրն առաջատար է արտոնագրային ակտիվության ցուցանիշով։ Երկրորդ տեղում, ինչպես անցած տարի, Շվեդիան է, երրորդում՝ Սինգապուրը։ Կղզի-պետությունն առաջ է անցել ինովացիոն վարկանիշում Գերմանիայից, Շվեյցարիայից և Ֆինլադիայից՝ բարձրագույն կրթության մեծ էֆեկտիվությամբ և հանրաճանաչությամբ։
ԱՄՆ-ը հայտնվել է 11-րդ հորիզոնականում և 6 տարում առաջին անգամ դուրս մղվել առաջատարների տասնյակից։ Պատճառ է հանդիսանցել բարձրագույն կրթության էֆեկտիվության անկումը։ Չինաստանը 2 հորիզնականով վեր է բարձրացել և զբաղեցրել 19-րդ հորիզոնականը։










































