Ֆրանսիայի ֆինանսների 35-ամյա նախարար Ջերալդ Դարմանինը մեղադրվում է բռնաբարության մեջ։ Խոսքը վերաբերվում է 10-ամյա վաղեմության գործին։ Ոստիկանությունը վերսկսել է հետաքննությունը, որի հիմքում 46-ամյա Սոֆի Սպատցի կողմից ներկայացված սեռական ոտնձգությունների վերաբերյալ հավաստիացումներն են։ Նախարարը հերքում է մեղադրանքները, իսկ նրա գործընկերները համախմբվել են նրա շուրջ։
Անցած տարի նա առաջին բողոքն էր ներկայացրել Դարմանինի դեմ, սակայն գործը շուտով փակվել էր այն բանից հետո, երբ Սոֆին չէր ներկայացել հարցաքննություններին։ Հունվարի կեսերին նա թարմացրել է բողոքը՝ հրահրելով գործի կրկնակի բացում։ Կինը հայտնում է իր վրա գործադրված ճնշման մասին։
Դարմանինը հերքել է կնոջ պնդումները՝ խոստովանելով, որ իրենց միջև սիրախաղից և մի քանի տեքստային հաղորդագրություններից այն կողմ ոչինչ չի եղել, հայտնում է Deutsche Welle-ն։










































