ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը լուրջ հանգրվան է Հայաստանի հետ հարաբերություններում: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտգործնապարար Էդվարդ Նալբանդյանը:
«Այսօր կենտրոնանում ենք այդ կարևոր շրջանակային փաստաթղթի վավերացման գործընթացի վրա: ՀՀ-ն հայտարարել է, որ քայլեր են ձեռնարկվում, որ այն վավերացվի մինչև ապրիլ: Բայց մենք մի քայլ առաջ ենք նայում: Հուսով ենք, որ այն առանց խոչընդոտների կվավերացվի ԵՄ անդամ այլ գործընկերների կողմից», – նկատեց արտաքին գերատեսչության ղեկավարը:
Նախարարի խոսքով՝ Հայաստանի վավերացումով կարող է սկսվել համաձայնագրի իրականացումը․ «Հնարավոր է, որ այն սկսվի մայիսի 1-ից կամ հունիսի 1-ից», – հայտարարեց ՀՀ արտգործնախարարը:







































