Saturday, 04 07 2026
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ

Բանակի օրվա առիթով Մայր Աթոռում մատուցվել է Ս. Պատարագ

Հունվարի 28-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվել է Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Սրբազան արարողությանը ներկա են եղել Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության գնդերեցներ ու զինվորներ:

Իր քարոզում Վարդան Սրբազանն անդրադարձ է կատարեց Հայոց բանակի կազմավորման տոնին: «Այսօր Աստծու կամքով մենք հիշատակում ենք 26 տարիներ առաջ հայոց ազատատենչ ոգու, ազատ խոսքի, ազատ ապրելու ոգու այդ բռնկումի հիշատակումը՝ Հայոց բանակի հիմնադրության օրը: Տոնախմբում ենք միասին, որովհետև Հայոց բանակը կազմվեց այն զավակների կողմից, ովքեր որ գնացին պաշտպանելու իրենց հոգևոր և նյութական հայրենիքը, ովքեր գնացին իրենց քրիստոնեական սխրանքը, քաջության ոգին դրսևորելու ընդդեմ թշնամու բոլոր տեսակի հարձակումների: Եվ այնպես, ինչպես Ս. Հաղորդության խորհուրդը մեզ պաշտպանում է չարի բոլոր նետերից և հարձակումներից, այդպես էլ մեր ազգի զավակներն իրենց ոգու տոկունությամբ և քաջությամբ ծնեցին հայ ազգի հերոսական պատմության էջը:

Հերոսությունը, սիրելիներ, առանց քաջության ոգու և քրիստոնեական սխրանքի անիմաստ է: Այն միայն, եթե բանակի պարագայում վերլուծենք, մարդասպանության և չարիքի գործիք է, բայց եթե այն նպատակաուղղված է հայ ընտանիքի, հայ արժեքի ու մշակույթի, Հայ Եկեղեցու, հայի տեսակի պաշտպանության ու պահպանության, ուստի օրհնված է քրիստոնեական Եկեղեցու կողմից, օրհնված է Հայ Եկեղեցու կողմից, և մշտապես մենք՝ ամենքս, պարտականություն և պարտավորություն ունենք այդ հավիտենական խաղաղության ջանքի ու ճիգի մեջ աղոթելու մեր այսօրվա նյութական և հոգևոր հայրենիքի խաղաղ ու ստեղծագործ ապրելու իրավունքը պաշտպանող յուրաքանչյուր հայորդու համար:

Այսօր մենք տոնախմբում ենք ոչ թե ուրախանալով և սին հպարտություն տածելով, թե մենք որպես վերանկախացյալ հայրենիք ունենք հզոր բանակ, օր ավուր ամուր իմաստությամբ լցվող և հզորացող հրամանատարական ու զինվորական պատասխանատու կազմ, այլ մանավանդ այսօր յուրաքանչյուրս պետք է աղոթենք Տիրոջ հետ հաղորդության մեջ լինելու, պետք է աղոթենք մեր հայրենիքի պաշտպանության գործի առաքելությունը ստանձնած յուրաքանչյուր հայորդու համար», – նշեց Սրբազան Հայրը:

Ս. Պատարագի ընթացքում՝ Միածնաէջ Մայր Տաճարի Ավագ խորանի վրա, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի, կատարվեց Հանրապետական մաղթանք:

Հոգևոր դասը և արարողությանը ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին Երկնավոր Տիրոջը` հայցելով խաղաղ ու անվրդով պահել Հայոց աշխարհը և ապավեն լինել ու զորացնել Հայոց բանակի արիասիրտ սպաներին ու զինվորներին իրենց նվիրական կոչման մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում