«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ երեկ իշխանական էլիտան «Վիվալդի» ռեստորանում մեծ շուքով նշել է Արթուր Բաղդասարյանի 45-ամյակը: Ներկա են եղել գրեթե բոլորը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Բնականաբար՝ ներկա չի եղել Գագիկ Ծառուկյանը, իսկ Հովիկ Աբրահամյանը ժամանել է ուշացումով և արժանացել նախագահի դիտողությանը: Ուշագրավ է, որ իր ծննդյան օրը նշելու համար Բաղդասարյանն ընտրել է Ֆլեշի Բարսեղին պատկանող օբյեկտը՝ դրանով ցույց տալով, որ ՀՀ վարչապետ- ՀՀ նախագահ-Բարսեղ Բեգլարյան թիմի բաղկացուցիչն է: