ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հոգեկան առողջության վերաբերյալ կասկած ունեցողներին վստահեցրել է, որ իր հետ ամեն բան կարգին է։ Այս մասին նա ասել է բրրիտանացի հեռուստալրագրող Փիրս Մորգանի հետ հարցազրույցի ժամանակ։
«Ես ասել եմ, որ ես կայուն եմ և հանճար։ Ինձ մոտ ամեն ինչ կարգին է»,-պատասխանել է նա լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանելու հայտարարություններն այն մասին, որ Թրամփն իբրև թե հոգեպես առողջ չէ։
ԱՄՆ նախագահը նշել է, որ լավ է սնվում, իսկ սնունդն իր համար պատրաստում են լավագույն ավագ խոհարարները։
Ավելի վաղ բուժհետազոտության արդյունքներով բժիշկները հայտարարել էին, որ ԱՄՆ նախագահը «ցնցող գեներ» ունի և դիետա պահպանելու դեպքում նա կարող է մինչև 200 տարի ապրել։










































