ԱՄՆ նախագահը, չնայած նրան, որ մուտք ունի Սպիտակ տան պաշտոնական միկրոբլոգ, ակտիվորեն օգտագործում է իր անձնական Twitter-յան էջը: Այդ մասին գրում է segodnya.ua-ը:
Նախագահ Թրամփը բրիտանացի հեռուստահաղորդավար Պիրս Մորգանին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, թե ինչպես է ինքը գրառումներ կատարում իր Twitter-ում:
«Դա տեղի է ունենում, երբ ես անկողնում եմ, կամ նախաճաշում եմ, կամ էլ ընթրում: Ընդհանրապես վաղ առավոտյան և ուշ երեկոյան ես ինքս կարող եմ դա անել: Բայց ես շատ զբաղված եմ լինում օրվա ընթացքում: Եվ երբեմն ես ուղղակի արագ թելադրում եմ ինչ-որ բան իմ մարդկանցից մեկին և նա արդեն հրապարակում է»,- ասել է Թրամփը:
Իր Twitter-ի էջում Թրամփը կիսվում է կատարված իրադարձությունների վերաբերյալ իր կարծիքներով և պաշտոնական հայտարարություններ է անում:







































