Saturday, 04 07 2026
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը

88-ի շարժում-30. Բանակը ձևավորվեց շարժման ընդերքում

Այսօր Սերժ Սարգսյանն ասել է, թե Հայաստանի բանակը ժողովրդական է: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ հարյուր տոկոսով համաձայն ենք նախագահի ձևակերպման հետ: Հայաստանի բանակը ծնվել է համազգային շարժման ընդերքում` Ազատության հրապարակում, երբ Մոսկվայի և Բաքվի ագրեսիվ քաղաքականության համատեքստում շարժման ղեկավարները որոշում կայացրեցին ինքնապաշտպանության ջոկատներ ձևավորելու մասին: Սա նույնքան ինքնաբուխ գործընթացը էր, որքան` համազգային շարժումը, նույնքան զուլալ էր նպատակը` որքան Ազատության հրապարակում ձևակերպված ազգային նպատակներն ու տեսլականը:

Հայաստանի ազգային բանակի հիմքը շարժման խենթ ու խելառ տղաներն էին, ովքեր առաջնագիծ մեկնեցին Հայաստանի կայացող ինքիշխանությունը, շարժման տարիներին ձեռք բերված ազատությունը պաշտպանելու նպատակով:

Հայաստանի բանակը համազգային շարժման հզոր էներգետիկայի և հայրենիքի կարոտն իրենց սրտերում պահած ու շարժման կանչով հայրենիք վերադարձած սպայության պրոֆեսիոնալիզմի ներդաշնակության ծնունդն է: Հայաստանի բանակը հաղթական բանակ է` համազգային պատերազմի ծնունդը: Հայաստանի զինված ուժերը կայացել են ոչ թե նախագահական հրամանագրով կամ իշխանական կաբինետներում, այլ ռազմի դաշտում` արիության և սխրանքի անմոռանալի, փառավոր էջերով:

Հայաստանի բանակ և հաղթանակ բառերը հոմանիշներ են, ինչի հետևանքով մեր պետությունն ունի սուբյեկտություն, Հայաստանն ու Արցախն` անվտանգության կայուն երաշխիքներ: Հայաստանի բանակն, ըստ էության, միակ պետական ինստիտուտն է, որը հավատարիմ է մնացել 88-ին, շարժման արժեքներին, համազգային իդեալներին ու նպատակներին:

Հայաստանի բանակն այսօր դարձել է Հայաստանի ինքնիշխանության ու սուբյեկտության, ըստ էության, միակ ինստիտուցիոնալ խորհրդանիշը: Հայաստանի բանակը 26 տարեկան է, շնորհավոր տոնդ, Հայաստանի ազատատենչ ժողովուրդ:

Շնորհավոր տոնդ, զինվոր, որ քո աչալուրջ հայացքով հսկում ես մեր երկրի, Արցախի սահմանները: Շնորհավոր տոնդ, սպա, որ երդումով տրվել ես հայրենիքի պաշտպանությանը, ծնողական հոգատարությամբ` զինվորին:

Շնորհավոր ձեր տոնը, քաջասիրտ տղաներ, որ ձեր Սպարապետի հրամանատարությամբ բազմել եք Եռաբլուրի բարձունքում` խորհրդանշելով հայոց բանակի հզորությունն ու հաղթական ուղին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում