«Ամենքս պետք է լուրջ մտածենք, թե ինչպես կարող ենք թիավարել ամբողջ հարցերի մեջ և համերաշխ մթնոլորտ ստեղծենք հայրենիքի շուրջ, մենք չենք ուզում՝ մեր ժողովուրդը հիասթափվի, որևէ ցնցում լինի Հայաստանում, մենք կուզենք, որ ամեն ինչ արդար և օրինական ձևով լինի»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ԿՎ անդամ Սեդրակ Աճեմյանը։
Անդրադառնալով ապրիլյան սպասվող զարգացումներին՝ Սեդրակ Աճեմյանն ասաց, որ խորհրդարանական, վարչապետական ձևի կառավարման կողմնակիցներ են, դա դեմոկրատական ուղի է։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու հնարավորությանը հարցին՝ Աճեմյանն ասաց․
«Մենք այդ մասին բնականաբար հիմա մեկնաբանություն չենք կարող անել, ով որ պիտի անցնի, բնականաբար, նոր օրենքներով, նոր կանոններով։ Մենք կուզենք, որ հայ ժողովուրդը անպայման ունենա իր կանոնները, օրենքները, ինչպես որևէ մեկ այլ երկիր։ Եվ այդ կանոնների վրա հիմնված առաջնորդվի մեր կառավարությունը, մեր հայ ժողովուրդը»։
Անդրադառնալով հարցին՝ թե արդյոք իրատեսական է Սերժ Սարգսյանի 2040 թ-ին 4 մլն բնակիչ ունենելու հայտարարությունը, Սեդրակ Աճեմյանն ասաց․
«Մենք պարոն Սերժ Սարգսյանի մասին ոչ մի բան չենք կարող ասել, որվհետև մեր նախագահն է, փորձառություն ունի և իր փորձը, մենք կսպասենք, որ ի սպաս դնե այս վարչապետական գործին»։
Սեդրակ Աճեմյանը նաև ընդգծեց, որ դրական են վերաբերում Արմեն Սարգսյանին նախագահի թեկնածու առաջադրելու ՀՀԿ-ի որոշմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










































