Հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն ծրագրում է Բելգիայում բացել գինետուն: Այդ գաղափարը նրա մոտ ծագել է այն աղմուկից հետո, որը բարձրացավ Ֆրանսիայում հարկերի բարձրացումից հետո, երբ դերասանը որոշեց տուն գնել Բելգիայի գյուղերից մեկում:
Նա որոշել է գինետուն դարձնել սուպերմարկետի նախկին պահեստը: Դեպարդյեի արտադրած գինիները կրում են նրա անունը:
Գինետանը հնարավոր կլինի գտնել ոչ միայն կարմիր, սպիտակ ու վարդագույն, այլև փրփրուն գինիներ:
Դերասանն ասել է, որ ինքը վաճառելու է ամենաէժան գինիներից մինչև ամենաէլիտարները:
Ապագայում նախատեսվում է խանութներ բացել Բելգիայի 20 քաղաքներում:
Բելգիայում առաջին խանութը նախատեսվում է բացել նոյեմբերի 14-ին՝ հայտնում է Le Matin-ը:






































