Saturday, 04 07 2026
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են

ՆԱՏՕ՝ հայ-վրացական հարաբերությունների փրկօղակը. Հայաստանը կլինի «Արժանի գործընկեր»

Վրաստանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու 2018 թվականին ՆԱՏՕ-ի հովանու ներքո Վրաստանում անցկացվելիք զորավարժություններին: Հունվարի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ: Վերջինս երախտագիտություն է հայտնել հայկական կողմին՝ նախորդ տարվա ամռանը Վրաստանում անցկացված ՆԱՏՕ-ի Noble Partner («Արժանի գործընկեր») բազմազգ ռազմական վարժանքներին մասնակցելու համար և հույս հայտնել, որ այս տարի էլ հայ զինծառայողները կմասնակցեն Noble Partner-2018-ին:

Փոխգործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի ծրագրերի շրջանակներում երկու հարևան պետությունների փոխհարաբերությունների շատ հետաքրքիր և պոզիտիվ կետերից մեկն է: Ինչպես արդեն նշվեց՝ 2017 թ. հուլիս-օգոստոսին հայկական զորախումբը մասնակցեց Վրաստանում անցկացված ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որոնց մասնակցում էին նաև Միացյալ Նահանգները, Գերմանիան, Թուրքիան, Ուկրաինան, Վրաստանը և մի քանի այլ երկրներ: Այս միջոցառման ժամանակ եղան կարևոր քաղաքական իրադարձություններ: Վրաստան ժամանեց ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը՝ ելույթ ունենալով զորավարժության մասնակիցների առջև և հղելով մի շարք կարևոր քաղաքական ուղերձներ: Թեև եղան նաև որոշ տհաճ միջադեպեր: 2017 թ. սեպտեմբերի 3-11-ը Վրաստանում անցկացվեցին Agile Spirit 2017 զորավարժությունները, ու թեև նախապես հայտարարվել էր, որ Հայաստանը ևս մասնակցելու է այս վարժանքներին, հայկական զորախումբն այդպես էլ չմեկնեց Թբիլիսի: Վրաստանի պաշտպանության նախարարության հանրային կապերի պատասխանատուն զորավարժությունների մեկնարկի օրը հայտարարեց, որ հայկական կողմը վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից:

Վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն ասում է, որ համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում չափազանց հետաքրքիր ոլորտ է հայ-վրացական հարաբերությունների համար՝ նախ և առաջ այն պատճառով, որ մեր երկու երկրներն էլ շահագրգռված են, որպեսզի մեր տարածաշրջանում և Մեծ Մերձավոր Արևելքում լինի անվտանգություն և կայունություն:

«ՆԱՏՕ-ն այն գործիքն է, որը կայունացնող դեր է խաղում Հարավային Կովկասում, և որքան շատ լինեն այսպիսի շփումները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, այնքան ավելի բարձր կլինի ընդհանուր անվտանգության մակարդակը ռեգիոնում, և ես կարծում եմ, որ մեծանում են նաև հնարավորությունները՝ լուծելու բոլոր հակամարտությունները խաղաղ ճանապարհով: Ցավոք սրտի, բոլորը չէ, որ հասկանում են դա, բայց հույս ունենանք, որ ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ մեր երկրների ջանքերը իրենց լուման կներդնեն այս ուղղությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Վասաձեն:

Քաղաքագետը կարծում է, որ երկու կողմն էլ հավասարապես շահագրգռված են ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրենց շփումներն ակտիվացնելու:

«Շատ կարևոր է հասկանալ, որ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ առաջին հերթին քաղաքական համագործակցություն է, ոչ թե ռազմական: Ռազմականը այստեղ գլխավոր բաղադրիչը չէ: Համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում նշանակում է, որ մենք հանդիսանում ենք քաղաքակիրթ աշխարհի մի մասը, որտեղ կան շատ խնդիրներ և տարբեր շահեր, բայց ՆԱՏՕ-ն, կրկնում եմ, կայունացնող գործիք է, որի օգնությամբ կարելի է լուծել շատ խնդիրներ»,- ավելացրեց Վասաձեն:

Վրացագետ Ջոնի Մելիքյանը իր հերթին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Noble Partner զորավարժություններն ավանդական են, այս տարի դրանք հերթական անգամ կանցկացվեն Վրաստանում: Նախորդ տարի Հայաստանը մասնակցում էր ՆԱՏՕ-ի վարժանքներին ռազմական բուժջոկատի տեսքով: Վրացագետի կարծիքով՝ Հայաստանն այս տարի էլ կմասնակցի և այս անգամ էլ Վրաստան կմեկնեն ՊՆ-ի բուժծառայության զինվորականները: Փորձագետը նկատեց, որ մասնակցությունը նմանատիպ զորավարժություններին կախված է այն հանգամանքից, թե դրանք ինչ սցենարներ ունեն և ինչ խնդիր են լուծում: Եվ այս իմաստով «Արժանի գործընկերը» համեմատաբար ավելի «անմեղ» միջոցառում է՝ ի տարբերություն, օրինակ, նախորդ տարի անցկացված Agile Spirit 2017 զորավարժությունների, որոնք ռազմական և մարտավարական ավելի կարևոր նշանակություն ունեին: Այս զորավարժության մարտավարական սցենարի հիմնական առաջադրանքը արագ արձագանքման համատեղ ուժերով ընդհանուր ենթադրյալ հակառակորդի հարձակումը հետ մղելն էր, և, իհարկե, բոլորն էլ հասկանում էին, որ որպես ենթադրյալ հակառակորդ ընտրված է Ռուսաստանը: Այս առումով զարմանալի չէր այն, որ Հայաստանը չմասնակցեց Agile Spirit-ին:

«Noble Partner-ին ռազմական բուժջոկատն էր մասնակցում, և դա այլ կերպ է ընկալվում: Ուրիշ բան է, որ Agile Spirit-ը ավելի միլիտարիզացված զորավարժություն էր, և բոլորս էլ գիտենք, որ այստեղ որոշ շեշտադրումներ կային, զորավարժություններն ունեին կոնկրետ հակառակորդ, մենք գիտենք՝ ով է այդ հակառակորդը, և դրա շրջանակներում հարցեր, որոնցում մեր շահերն այնքան էլ չեն համընկնում»,- մեկնաբանում է Ջոնի Մելիքյանը:

Վրացագետի խոսքերով՝ շատ կարևոր էր Հայաստանի նորանշանակ դեսպանի հանդիպումը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ: Կարևոր էր նաև այն լուրը, որ այս տարի Վրաստանի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան:

«Կարծում եմ, որ Թբիլիսին էլ, Երևանն էլ հասկանում են, թե որ ոլորտներում կան ընդհանրություններ և որ ոլորտներում կա հնարավորություն՝ խորացնելու հարաբերությունները կամ թեկուզ մինիմալ ձևով համագործակցելու, և այդ ուղղություններով փորձում են քայլեր անել: Իմ կարծիքով՝ ստացվում է: Այլ հարց է, որ օբյեկտիվորեն կա այն իրականությունը, որում Վրաստանը առաջնահերթություն է հռչակել եվրատլանտյան վեկտորը և ունի չլուծված կոնֆլիկտ Ռուսաստանի հետ, իսկ Հայաստանը Ռուսաստանի կողմից հիմնված ռազմաքաղաքական կառույցի՝ ՀԱՊԿ-ի անդամ է, և այս ամենը փոքր-ինչ հեռացնում է մեր շահերը իրարից: Սակայն ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների շրջանակներում փորձ է արվում երկու երկրները մի քիչ մոտեցնել իրար, և, ինչու ոչ, հարևան երկրները պիտի ճանաչեն իրար նույնիսկ այդպիսի սպեցիֆիկ ոլորտներում, ինչպիսին ռազմական ոլորտն է: Պետք է զինվորականները ճանաչեն իրար, շփումներ, այցելություններ լինեն»:

ՆԱՏՕ-ի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը կարևոր է մեկ այլ տեսանկյունից: Հայաստանը պիտի ձգտի խորացնել Վրաստանի հետ հարաբերությունները նման ձևաչափերով՝ հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան ու Ադրբեջանն են ուժեղացնում իրենց ազդեցությունը Վրաստանում՝ խորացնելով Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ համագործակցությունը ինչպես քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, այնպես էլ ռազմական ոլորտներում:

«Տեսնելով այն, որ Բաքուն խորացնում է ռազմաքաղաքական հարաբերությունները Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափի շրջանակներում, պիտի հասկանանք, որ անհրաժեշտ է ավելի ակտիվ աշխատանք Վրաստանի հետ՝ չասեմ, թե բալանսավորելու, բայց գոնե մեր ակտիվությամբ պիտի փորձենք այդ ոլորտում խորացնել մեր հարաբերությունները Վրաստանի հետ: Պարզ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Վրաստանի հարաբերությունները և Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր մակարդակի հարաբերություններ են: Բայց ոչինչ չանելը, իմ կարծիքով, սխալ է, և մենք պետք է աշխատենք»,- շեշտեց Ջոնի Մելիքյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում