Համաշխարհային առաջատար հրատարակչություններից մեկը՝ Penguin Random House-ն աճուրդի ընթացքում շահել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի և նրա կնոջ՝ Միշել Օբամայի հուշագրերի հրատարակման իրավունքը։ Աճուրդի ժամանակ սահմանվել է նախագահի հիշողությունների դիմաց արժեքի նոր ռեկորդ։ Բարաք և Միշել Օբամանեը կգրեն երկու առանձին գրքեր, որոնց համար կստանան ավելի քան 65 մլն դոլար։
Բարաք և Միշել Օբամաներն առաջին անգամ չեն համագործակցում Penguin Random House-ի հետ։ Բարաք Օբաման իր նախորդ երեք գրքերը վստահել էր հենց այդ հրատարակչատանը։

Նախկինում համաշխարհային առաջնորդներից ոչ մեկին չէր հաջողվել այդքան մեծ գումար աշխատել հիշողությունների հրատարակումից։ Բիլ Քլիթոնը ստացել է 15 մլն դոլար, Ջորջ Բուշ-կրտսերը՝ 10 մլն դոլար։









































