Էլթոն Ջոնը, ով արդեն ավելի քան կես դար ուրախացնում է աշխարհին իր ելույթներով, կարող է դադարեցնել համերգային գործունեությունը։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։

Նշվում է, որ 70-ամյա արտիստը «անխուսափելիորեն» կանի համապատասխան հայտարարություն։ Սակայն հստակ ամսաթիվ, թե դա երբ տեղի կունենա, չի հաղորդվում։ Ենթադրվում է, որ նման որոշման պատճառ կարող են լինել առողջական խնդիրները։

«Անցած տարի նա 2 գիշեր անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում և 12 օր՝ սովորական պալատում՝ պայքարելով բակտերիալ ինֆեկցիայի դեմ, որը կարող էր ստացած լինել Հարավային Ամերիկայում ուղևորության ընթացքում»,-նշվում է հաղորդագրությունում։








































