Ուրանի հարստացումն Իրանի համար սկզբունքային հարց է, որը քննարկման ենթակա չէ բանակցություններում: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբաս Արաղչին:
«Մենք կարող ենք քննարկել միայն մանրամասներ, ծավալներ: Սակայն ուրանի հարստացման սկզբունքային հարցը բանակցությունների թեմա չէ»,- ասել է դիվանագետը:
Նրա խոսքերով` դա Թեհրանի օրինական իրավունքն է:









































