Հայտնի երգչուհի Ռիհաննան ժամանակ է անցկացնում արաբ տղամարդու ուղեկցությամբ։ Վերջինս հանդիսանում է սաուդցի գործարար Հասան Ջամիլը։ Ռիհաննան նախընտրում է չհայտնվել պապարացիների օբյեկտիվներում, սակայն դա նրան չի հաջողվել։

29-ամյա Ռիհաննան ժամանել է փարիզյան հյուրանոց մգեցված ապակիներով սև միկրոավտոբուսով։ Ջամիլը նույնպես հյուրանոցին մոտեցել է այդպիսի, սակայն անձնական տրանսպորտային միջոցով։ Նրանց չի հաջողվել խուսափել կողմնակի աչքերից։ Երիտասարդներին նկատել են հյուրանոցի պատշգամբում։









































