Ինդոնեզիայի Սումատրա կղզում ամենաբարձր հրաբուխը` Սինաբունգը, կրկին ակտիվացել է` հրաբխային մոխիր ժայթքելով:
Տարերային աղետների հետևանքները չեզոքացնող գործակալությունը հայտնում է, որ իշխանությունները տարհանել են վտանգավոր գոտում բնակվող 4 գյուղերի բնակիչների: Ներկայումս մոտ 1700 բնակիչներ տեղափոխվել են երկրի ավելի անվտանգ վայրեր:
Այս մասին հաղորդում է MIGNews-ը:







































