Փոքր տարիքում երաժշտությամբ զբաղվելը, նույնիսկ, եթե մարդը հետագայում չի զբաղվում երաժշտությամբ, ծերանալիս օգնում է ուղեղի աշխատանքին, լավացնում ձայնի նկատմամբ ուղեղի ռեակցիան՝ պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակված է Journal of Neuroscience ամսագրում:
Ինչպես ասվում է Նեյրոկենսաբանության հանրույթի (Society for Neuroscience) մամլո հաղորդագրության մեջ, տարիքի հետ ուղեղում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք ազդում են լսողության վրա:
Բժիշկ Նինա Կրաուսը ու նրա գործընկերները՝ Northwestern University-ից, պարզել են, որ որքան երկար ժամանակ է մարդը նվագել երաժշտական գործիքների վրա մանկության տարիներին, մեծանալիս նա այնքան արագ է արձագանքում խոսքին:
Փորձին մասնակցել է 55-76 տարեկան 22 մարդ, որոնք չեն ունեցել առողջական խնդիրներ:







































