Իտալական Foundation Art հիմնադրամի դիզայներները քաղցկեղով հիվանդներին աջակցելու նպատակով մշակել են Մոնա Լիզայի կերպարը՝ առանց մազերի, գրում է El Mundo-ն:
Լեոնարդո դա Վինչիի նկարը որոշել են օգտագործել բնակչության շրջանում քաղցկեղային հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվության տարածման համար:
Ընկերությունը շեշտը դնում է հիվանդների արժանիքների ու գեղեցկության վրա՝ չնայած նրանց ֆիզիկական փոփոխություններին:










































