ԱՄՆ-ը Սիրիայում քրդական աշխարհազորի ռազմական միավորումներին է փոխանցել շարժական զենիթա-հրթիռային համալիրների խմբաքանակ։ Այս մասին հայտնում է Al-Masdar գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Հաղորդվում է, որ համապատասխան գործարքն իրականացվել է «գաղտնի համաձայնագրի» շրջանակում։ Փոխանցումը կատարվել է անցած շաբաթ, Աֆրինում, որտեղ բնակվում են սիրիացի քրդերը։
Համալիրները ստացել են YPG ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների մարտիկները, ովքեր մտնում են «Սիրիայի դեմոկրատական ուժերի» մարտական թևի մեջ (SDF)։









































