Սաուդյան Արաբիան սկսում է զանգվածաբար վտարել անօրինական ներգաղթյալներին, ովքեր նշանակված ժամկետում կամավոր երկրից չեն հեռացել: Այժմ թագավորությունը կարող է մի քանի միլիոն մարդ լքել:
Առաջիկայում Սաուդյան Արաբիայում «պերսոնա նոն գրատա» կհայտարարվի մոտ 4 մլն մարդու՝ նրանց, ովքեր այնտեղ ապօրինի են աշխատում: Իշխանությունները ցանկանում են վերջ դնել երկրի քաղաքացիների շրջանում գործազրկությանը և ապօրինի ներգաղթյալների հետ կապված խախտումներին՝ հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:
«Այս շաբաթվանից սկսված՝ մենք զանգվածային արշավ ենք սկսում ամբողջ թագավորությունում՝ աշխատանքի և ապրելու հետ կապված խախտումներն արմատախիլ անելու համար»,- ասել է երկրի ՆԳ նախարարության մամլո քարտուղար Մանսուր աթ Թուրքին:








































