Saturday, 04 07 2026
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում

Չորրորդ նախագահի առաջին անունը

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ եկել է անուններ տալու ժամանակը: Իհարկե նա նկատի չունի ասենք բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպացվածության և գանձագողության համար այսպես ասած հանրային կասկած առաջացնողների անունները, այլ ընդամենը Հայաստանի չորորդ նախագահի, ավելի շուտ նախագահի թեկնածուի: Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ մարտի 2-ին հավանաբար կլինի ընտրությունը՝ խորհրդարանում:

Նախորդ շաբաթվա վերջին Սերժ Սարգսյանը հանդիպելով ԱԺ խմբակցությունների և հանձնաժողովների ղեկավարների հետ, բացառությամբ «Ելք» դաշինքի, որի ղեկավարը նախագահի նստավայր ԱԺ ղեկավար կազմին հրավիրելը դիտարկել էր որպես անհարգալից վերաբերմունք խորհրդարանի նկատմամբ, հայտարարեց չորորդ նախագահը «ընդարձակ մեծամասնությամբ» ընտրված տեսնելու ցանկության մասին: Իսկ դա նշանակում է Ծառուկյան դաշինքի կողմ քվեարկություն, այն թեկնածուի օգտին, որ կներկայացնի ՀՀԿ-ն:

Վահրամ Բաղդասարյանը ասել է, թե կարող է լինել կուսակցական թեկնածու, որը առաջադրվելուց հետո դուրս կգա կուսակցությունից, քանի որ Սահմանադրությունը պահանջում է անկուսակցական նախագահ՝ Հայաստանի նախագահը այլևս չի կարող լինել որևէ կուսակցության ներկայացուցիչ: Բայց, պետք է ենթադրել, որ «ընդարձակ մեծամասնությունը» հուշում է բոլորովին անկուսակցական թեկնածուի առաջադրում:
Բանն այն է, որ, եթե Ծառուկյան դաշինքը ընդառաջում է Սերժ Սարգսյանին և քվեարկում մեծամասնության ներկայացրած թեկնածուին կողմ, ապա այստեղ թերևս նվազագույնը պետք է լինի թեկնածու, որը ՀՀԿ-ից չէ:

Որովհետև, եթե անգամ այդ թեկնածուն առաջադրվելուց հետո դուրս գա կուսակցությունից, միևնույն է դա չի կարող քիչ թե շատ հիմնավոր բացատրություն լինել Ծառուկյան դաշինքի քվեարկության համար: Կստացվի, որ ընդդիմություն ներկայացող դաշինքը քվեարկում է ՀՀԿ կուսակցական թեկնածուի օգտին: Ըստ այդմ, «ընդարձակ մեծամասնության» տարբերակը հուշում է, որ ՀՀԿ-ն այդուհանդերձ առաջադրելու է այսպես ասած հենց սկզբից անկուսակցական թեկնածու, որը Ծառուկյան դաշինքին թույլ կտա հիմնավորել իր աջակցությունը գոնե նվազագույն չափով: Դաշինքը դեռևս չի արտահայտել իր դիրքորոշումը, սակայն գրեթե անկասկած է, որ այդ հանգամանքը Սերժ Սարգսյանի առաջարկը կամ ցանկությունը չմերժելու նվազագույն գրավականն է:

Մյուս կողմից, իհարկե առկա է մեկ այլ հարց՝ իսկ ինչու՞ պետք է Ծառուկյան դաշինքը քվեարկի նախագահի ՀՀԿ թեկնածուի օգտին: Այսինքն, Սերժ Սարգսյանն ինչ-որ բա՞ն է առաջարկում «ընդարձակ» քվեարկության դիմաց, թե՞ Սարգսյանն ակնարկում է, որ չքվեարկելու դեպքում ինքն էլ համանման վերաբերմունք կցուցաբերի Ծառուկյան դաշինքի հանդեպ: Այստեղ պահն իրապես նուրբ է և խնդիրը ամենևին կոալիցիա կազմել-չկազմելու դաշտում չէ, ինչպես դիտարկվում է հաճախ: Այստեղ խնդիրը ավելի լայն տարածության վրա է, մասնավորապես ներքաղաքական խաղի այն հսկա տարածության, որ զբաղեցնում է Ծառուկյանը արդեն երկու տասնամյակ: Իսկ այդ իմաստով, ի դեպ, ուշագրավ էր Երևանի ավագանու ընտրությունը, որտեղ Սերժ Սարգսյանը ամենևին չփորձեց «ընդարձակ մասնակցություն» ստանալ և ՀՀԿ-ն վերջին տասնամյակի համար առաջին անգամ ընտրական պրոցեսը անցկացրեց առանց ԲՀԿ «անվտանգության բարձիկի»: Այսինքն, խաղասեղանին այսպես ասած ոչ այնքան չորրորդ նախագահի թեկնածուի անունն է, որքան երկրորդ բեվեռի թեկնածու ուժի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում