«Տրանսպորտի հնամաշ լինելու պատճառով տեղի են ունենում դեպքեր, որոնց հետևանքով զոհեր ենք ունենում»,- ԱԺ-ում տրանսպորտային փոփոխություններին առնչվող հարցի քննարկմանը նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Պատգամավորին հետաքրքրում է, թե մեկ միասնական ուղևորափոխադրումները կարո՞ղ են լուծել այս խնդիրները, «որ 19-րդ դարի մնացուկ՝ հայտնի բազմաչարչար «գծատեր» հասկացությունը վերանա, որ վերջապես մեր քաղաքացին արժանապատիվ տեղափոխվելու իրավունքից օգտվի»:
«Խնդիրները լուծվելո՞ւ են, թե՞ կոսմետիկ ձևափոխություններ են արվելու՝ քաղաքայինը փոխարինելով համայնքային տերմինով»,- հարցրեց նա:
Ի պատասխան՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Գրիգորյանն ասաց, որ սա ոչ թե կոսմետիկ, այլ հիմնարար փոփոխություն է:
Մանրամասները՝ տեսանյութում: