Արդեն շուտով 37-ամյա Քիմի և 40-ամյա Կանյե Վեսթի ընտանիքում ավելացում է սպասվում. փոխնակ մայրը ամուսինների համար երեխա լույս աշխարհ կբերի, որը նրանց արդեն երրորդ երեխան կլինի։ Երեխայի ծնունդից հետո նրանք արդեն ժամանակ չեն ունենա, բայց դեռևս նրանք ժամանակ ունեն թե ռոմանտիկ հանդիպումների, թե ընկերների հետ զվարճանալու համար։ Երեկ, օրինակ, նրանք գնացել էին նշելու իրենց ընկերուհու ծնունդը Արևմտյան Հոլիվուդի ռեստորաններից մեկում։ Այս առիթով զույգը միաոճ էր հագնվել` ամբողջովին սև, որը խախտում էր միայն Քանյեի կապույտ ջինսը։ Ռեստորանի մոտ նրանց սպասում էր երկրպագուների ամբոխը, բայց ամուսինները ժամանակ չունեին կանգնելու և երկրպագուների հետ սելֆի անելու, մանավանդ որ նրանց հետևից ման էր գալիս տեսախցիկը. «Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի նկարահանումներն էին ընթանում։

Հեռուստանախագծի նոր սեզոնը ամենահետաքրքիրն է լինելու, քանի որ բացի Քիմի և Քանյեի երրորդ երեխայի ծնունդից, ևս մի քանի կարևոր ուրախալի իրադարձություններ են սպասվում. քիմի քույրերը` Քլոեն և Քայլին ևս մայրանալու են առաջին անգամ։









































