Saturday, 04 07 2026
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին

«Սարից իջածներին» բանակ զորակոչելը վտանգավոր է. սպանությունների աճը լայնախոհության պակասի հետևանք են

«Մեզ համար յուրաքանչյուր զինվորի կորուստը մեծագույն կորուստ է՝ պայմանավորված մեր բնակչության թվով, բանակի թվաքանակով, պատերազմական իրավիճակով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը՝ անդրադառնալով 2017 թվականի ընթացքում զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերին։

Գասպարյանի խոսքով՝ ճիշտ չէ բանակում մահվան դեպքերը համեմատության մեջ դնել նախորդ տարվա դեպքերի հետ և ասել՝ դրանք շատ են, թե քիչ։ «Դա սխալ մոտեցում է։ Հանցագործությունն ու հանցավորությունը չի կարելի վերլուծել մեկ տարվա կտրվածքով։ Քրեական արդարադատության վիճակագրության սկզբունքները խոսում են այն մասին, որ դրանք պետք է վերլուծվեն առնվազն 10 տարվա կտրվածքով»,- ասաց Գասպարյանը։

Վերջինիս խոսքով՝ բանակում սպանությունների, ինքնասպանությունների պատճառներից մեկը հասարակության կրթական մակարդակն է, երբ բանակ են գնում երիտասարդներ, ովքեր ունեն կրթական, ինտելեկտուալ շատ ցածր մակարդակ։ Իսկ հանցագործությունները, ի վերջո, լայնախոհության պակասի հետևանք են։

«Բացի այդ, բանակը, որպես փակ հաստատություն, ունի որոշակի դեգրադացնող գործոն։ Եվ երբ դրան գումարվում է նաև զինվորների որոշակի տոկոսի մոտ առկա պարտադրանքի զգացումը, դրանից էլ ծնվում են նոր հանցագործություններ։ Ես սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ բանակում զինվորների որոշ մասը հարկադիր կերպով է գնում բանակ, և դեռևս չկա պատվի, հանուն հայրենիքի զգացումը։ Այս ամենին գումարվում է նաև փակ տարածությունը, միասեռ խմբում գտնվելը կարող են ծառայել որպես կրիմինոգեն գործոններ»,-ասաց Գասպարյանը։

Անդրադառնալով բանակում կատարվող փոփոխություններին, «Ես եմ», «Պատիվ ունեմ» ներդրված նոր ծրագրերին՝ մեր զրուցակիցը նշեց, որ «պետության մեջ ապրելը, պետության համար ծառայելը պետք է պատիվ լինի, ոչ թե հերոսություն, բայց Հայաստանում այսօր ապրողը հերոս է դարձել։ Քանի դեռ Հայաստանում պետական կառավարման համակարգի նկատմամբ, ընտրական համակարգի նկատմամբ, մյուս ինստիտուտների նկատմամբ տոտալ անվստահություն կա, և այս ֆոնին հայտարարել, թե բանակ ենք զարգացնում, բանակում ծառայելը պատիվ է՝ տեղին չէ։ Լուրջ աշխատանք կա անելու»։

Արշակ Գասպարյանի խոսքով՝ որոշակի գումարի դիմաց շահագրգռելով մարդուն տանել բանակ, դա լուծում չէ։ Գումարը՝ 5 միլիոնը, բանակում ծառայելու համար չպետք է մոտիվացիա լինի։ «Հենց 5 միլիոնը դառնա բանակում ծառայելու մոտիվացիա, պատճառ, մենք ունենալու ենք սպանությունների աճ»,- ասաց Գասպարյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում