Մարոկկոյի Royal Air Maroc ավիաընկերության ինքնաթիռը հրդեհվել է Կանադայի Մոնրեալի օդանավակայանում: Հրդեհը բռնկվել է ուղեբեռների հատվածում: Այս մասին հայտնում է France Presse-ը:
Կասաբլանկայից չվերթ իրականացրած օդանավում եղել է 250 ուղևոր և անձնակազմի 8 անդամ:
Օդանավակայանի ներկայացուցիչ Ֆրանսուա-Նիկոլա Ասելիի փոխանցմամբ՝ 5 մարդ հոսպիտալացվել է:
Նրանցից ոմանք վնասվածքներ են ստացել վթարային ուղով իջնելիս, մյուսները թունավորվել են ծխից: Լուսանկարներում տեսանելի է, որ օդանավի հետևի հատվածից թանձր ծուխ է բարձրանում:
Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն:








































