Չորեքշաբթի օրը բյուջեի հարցերով եվրակոմիսար Գյունտեր Էթինգերը առաջարկել է ԵՄ-ում պլաստիկ տոպրակների հարկ մտցնել՝ ելնելով բնապահպանական նկատառումներից, ինչպես նաև բյուջեն ավելացնելու նպատակով:
Այս առաջարկությունը պարոն Էթինգերը արել է 2020-2026 թվականների բյուջեի քննարկումների ժամանակ: Նրա խոսքերով, Բրեքսիտից հետո, եվրոպական բյուջե մուտքերը կնվազեն 12-13 միլիարդ եվրոյի չափով:
Բացի բյուջեն լցնելու նոր աղբյուրներ գտնելու անհրաժեշտությունից, այս նախաձեռնությունը կապված է նաև Չինաստանի՝ պլաստիկ թափոնների ներմուծումը արգելող վերջերս կայացրած որոշման հետ: «Հունվարի 1-ից Չինաստանը փակել է իր շուկան պլաստիկ թափոնների համար և ահլևս դրանք չի ընդունելու վերամշակման համար: Մենք պետք է երաշխավորենք, որ կնվազեցնենք Եվրոպայում օգտագործվող պլաստիկի քանակը»,- նշել է Էթինգերը:









































