Գիտնականներն ապացուցել են, որ հղիության ընթացքում դիետան ազդում է ապագա փոքրիկի մտավոր ունակությունների վրա, ընդ որում այս ազդեցությունը բացասական բնույթ է կրում։
Գիտնականները մի քանի գիտափորձ են անցկացրել, որին մասնակցել են հինգ տարեկան երեխաները։ Փորձի վերջում պարզվել է, որ տղաներն ու աղջիկները, ում մայրերը հղիության ընթացքում շատ կալորիաներ են ստացել, ավելի զարգացած տրամաբանական մտածողություն ունեն։

Այդ պատճառով էլ գիտնականներն ընդգծում են, որ ճիշտ սնունդը կարևոր է ապագա երեխայի օրգանիզմի ձևավորման համար։ Չպետք է մոռանալ, որ երեխայի ծնունդից հետո էլ նրա օգտակար նյութերի ստացման պահանջը շարունակվում է, իսկ այդ բաղադրիչները նա կարող է ստանալ կրծքով կերակրվելու դեպքում։









































