Էրիկ Թրամփը հայտնել է հրդեհի պատճառը, որն առաջացել էր Մանհեթենի Trump Tower երկնաքերում։
Բռնկումը տեղի էր ունեցել հունվարի 8-ին՝ 202 մետրանոց աշտարակի 58-րդ հարկում։ Աշտարակում է գտնվում միլիարդատեր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական նյույորքյան նստավայրը։

Էրիկ Թրամփի խոսքով՝ հրդեհի պատճառը եղել է կարճ միացումը սառեցնող կոնդենսատորում։ Այս մասին նախագահի որդին գրել է իր թվիթերյան էջում։ Էրիկ Թրամփը մատնացույց է արել հակահրդեհային դեպարտամենտի աշխատակիցների համակարգված աշխատանքը՝ նրանց անվանելով «իրական հերոսներ»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկնաքերի վերին հարկերում հրդեհի հետևանքով երկու մարդ է տուժել։










































