Մոտ մեկ տարի առաջ Ջանեթ Ջեքսոնը առաջին անգամ մայրացավ։ Երգչուհու կառուցվածքի վրա ուշ հղիությունը վատ անդրադարձավ, նա բավական չաղացել էր։ Շատերը չարախնդում էին, որ նա երբեք այլևս չի վերադառնա հին կազմվածքին։ Այնուամենայնիվ, Ջանեթը տպավորիչ արդյունք ցուցադրեց. նա նիհարել է 50 կգ–ով։
Նրան մոտ կանգնած աղբյուրները սակայն պնդում են, որ սա ոչ թե երգչուհու նվաճումն է, այլ պլաստիկ վիրաբույժների,– հաղորդում է newsyou.info–ն։

Աշնան սկզբին 51–ամյա Ջանեթ Ջեքսոնը, որդու ծնունդից հետո, հաղթական վերադարձավ բեմ։ Երգչուհին ցույց տվեց բոլորին, որ նույնիսկ այս տարիքում կարող է ինքն իրեն հավաքել և հիսուն կիլո նիհարել՝ չնայած բժիշկների արգելքներին։ Օրերս երգչուհու մարզիչը պատմել է, թե ինչպես է նրան հաջողվել նման ռեկորդային ժամկետում ազատվել հավաքած կիլոգրամներից։ Պարզվում է գաղտնիքը շատ պարզ է. ամենօրյա ուժային մարզանքներ և ճիշտ սննդակարգ։

Այնուամենայնիվ, ոչ բոլորն են հավատում, որ այս ամենին Ջեքսոնը ինքնուրույն է հասել։ Ենթադրվում է, որ նա դիմել է պլաստիկ վիրաբույժների օգնությանը՝ փորի աբդոմինոպլաստիկա և լիպոկսացիա է արել։










































