Դերասանուհու ընտրյալը կրկին բավական երիտասարդ է իրենից։
Այն բանից հետո երբ 2011 թվականին Դեմի Մուրը բաժանվեց Էշտոն Քաթչերից, նա կարճատև սիրավեպեր ունեցավ Վիտո Շտաբելի և Հարի Մորթոնի հետ։ Իսկ հիմա նա հանդիպում է 25-ամյա երաժիշտ Նիկ Ջոնասի հետ, ով իր դստեր մտերիմ ընկերն է։
Հայտնի է, որ Ջոնասը մինչ այդ էլ կապեր է ունեցել տարիքով կանանց հետ։ Օրինակ՝ Քեյթ Հադսոնի և ավստրալիացի երգչուհի Դելտա Գուդրեմի հետ։

«Նիկը Դեմիի տղամարդկանցից ամենաերիտասարդն է, բայց միևնույն ժամանակ ամենահասունը։ Նա ապացույցն է այն բանի, որ տարիքը պարզապես թիվ է»,– հայտնում է նրանց մոտ կանգնած աղբյուրը։
Ի դեպ, ոչ Դեմին, ոչ Նիկը այս տեղեկությունը չեն մեկնաբանում։

Հիշեցնենք, որ Դեմին ամուսնացած է եղել երեք անգամ։ 1980-1985 թվականներին նա ամուսնացած է եղել ռոք երաժիշտ Ֆրեդի Մուրի հետ, 1987-ին ամուսնացել է Բրյուս Ուիլիսի հետ և ունեցել է իր երեք աղջիկներին՝ Ռումերին, Սքաութին և Թալուլուին։ Իսկ 2005 թվականին նա ամուսնացավ Քաթչերի հետ, որից բաժանվեց 2011-ին։










































