Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Ալիևի «հաղթանակը»

Ադրբեջանի արտաքին քաղաքականության օրակարգի առանցքային թեման շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը` ամանորյա ուղերձում նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա խոսքով 2017 թվականի գլխավոր արդյունքը այն էր, որ «Հայաստանն անվերապահորեն միացավ բանակցություններին, չնայած այն իրողությանը, որ նախկինում նապապայմաններ էր առաջ քաշում»: «Հայաստանի կողմից առաջ քաշված նախապայմաններից և ոչ մեկը Ադրբեջանը չընդունեց և բանակցություններն անվերապահորեն վերսկսվեցին: Հուսով եմ, որ բանակցությունների միջոցով մենք կկարողանանք հասնել այս խնդրի կարգավորմանը»,- հայտարարել է Ալիևը։

Այն, որ Ադրբեջանի նախագահը հաղթանակ է համարում Հայաստանի վերադարձը բանակցային գործընթաց` երկակի տպավորություն է թողնում: Հայաստանն իսկապես անցյալ տարի համաձայնեց Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպմանը, երբ Բաքուն հետևողականորեն ու համառորեն մերժեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարումը, այն է` առաջնագծում հետաքննության մեխանիզմների տեղակայումը: Երևանում նույնպես գտնվեցին մարդիկ, ովքեր քննադատեցին Սերժ Սարգսյանին` ապրիլյան պատերազմից հետո որդեգրած կարծր դիրքորոշումից նահանջելու համար:

Մյուս կողմից` չափազանցված ու ոչ ադեկվատ է սա ադրբեջանական դիվանագիտական հաղթանակ անվանելը: Առաջին հերթին չպետք է մոռանալ այն համատեքստը, որում տեղի ունեցավ Սարգսյան-Ալիև հանդիպումը. Հայաստանը նախապատրաստվում էր Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրմանը և հայկական դիվանագիտության ջանքերով փաստաթղթում ԼՂ խնդրի վերաբերյալ տեղ գտան միանգամայն բալանսավորված ու հավասարակշռված ձևակերպումներ:

Համաձայնագիրը պաշտոնական իրավա-քաղաքական փաստաթուղթ է, որտեղ փաստորեն ամրագրվում են Եվրամիության մոտեցումները ԼՂ հարցում, որոնք խիստ ներդաշնակ են Երևանի օրակարգին ու քաղաքականությանը: Ադրբեջանը մինչև վերջին պահը փորձել է վիժեցնել Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումը և ձգտել է հասնել նրան, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրի տեքստում տեղ գտնեն ադրբեջանանպաստ ձևակերպումներ: Բաքվի դիվանագիտական ջանքերը պսակվել են անհաջողությամբ, ինչը հիմք է տալիս պնդելու, որ 2017թ-ը ղարաբաղյան հարցում եղել է ավելի շատ Հայաստանի հաջողությունների տարի, մանավանդ, որ ռուսական ուղղության վրա Ադրբեջանի ջանքերը նույնպես` մեղմ ասած, չարժանացան աջակցության:

Մյուս կողմից` բանակցությունները, որպես այդպիսին, բովանդակային հողի վրա, չեն վերսկսվել, և Երևանը Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ ու հետո ձևսկերպել է իր հստակ նշաձողը: Եթե Հայաստանը համաձայնություն է տալիս նախագահների կամ արտգործնախարարների մակարդակով հանդիպումներին, ապա դրանով ոչ թե ընկրկում է ադրբեջանական շանտաժի առջև, այլև իր հավատարմությունն է արտահայտում խաղաղության գործընթացին և կարգավորման գործող ձևաչափին` հետևողականորեն հասկացնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի այսօրվա համանախագահությունն ամենաօպտիմալն է և, ըստ էության, այլընտրանք չունի:

Սակայն ամենաէականն այն է, որ այս տարվա ուղերձում Իլհամ Ալիևը թերևս առաջին անգամ չի հնչեցրել պատերազմի սպառնալիք, ինչը թերևս հայկական դիվանագիտության իրական ձեռքբերում է ու նաև հետևանք Ադրբեջանի միջազգային մեկուսացման: Անցած տարին նշանավորվել է հենց Ադրբեջանի միջազգային մեկուսացման անհերքելի փաստով, ինչի հետևանքով Բաքուն արձանագրել է ոչ միայն դիվանագիտական ձախողումներ, այլ նաև զրկվել է պատերազմ սանձազերծելու հնարավորությունից, որովհետև այս պահին նման քարտբլանշ չունի ոչ միայն աշխարհաքաղաքական որևէ կենտրոնից, այլև նույնիսկ` Անկարայից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում