ԿՀՎ տնօրեն. Երրորդ համաշխարհային պատերազմին արժե սպասել մոտակա տասներկու շաբաթների ընթացքում
Ջեյմս Ռիկարդսը վերլուծական գործակալություն է տնօրինում, որն արդեն քսան տարուց ի վեր տարբեր իրադարձություններ է կանխատեսում։ Այսպես, 2017 թվականի հոկտեմբերի 20-ին ԿՀՎ խորհրդակցության ժամանակ, որտեղ ներկա է եղել Ռիկարդսը, հայտնի է դարձել, որ Երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի 2018 թվականի մարտի 20-ից ոչ ուշ,– հաղորդում է D.C.Clothesline– ը։
Մոտակա տասներկու շաբաթների ընթացքում հակամարտությունը տեղի կունենա Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի միջև։ Ինչպես ենթադրում են ԱՄՆ–ում, կորեական զինվորականները հինգ ամիսների ընթացքում կկարողանան միջմայրցամաքային հրթիռների պատշաճ զինանոց նախապատրաստել, ինչը թույլ կտա երկրի երեսից Միացյալ նահանգների ամբողջական քաղաքներ ջնջել։

Պատերազմի մասին ակտիվորեն սկսեցին խոսել ամերիկյան գեներալները, մասնավորապես Ռոբերտ Նելլերը, ինչպես նաև չինական ԶԼՄ–ները։ Jilin Daily թերթում սյունյակ հայտնվեց՝ միջուկային պատերազմի ժամանակ ողջ մնալու ուղեցույցով։ Չինաստանը և մի քանի այլ պետություններ արդեն սկսել են փախստականների համար հատուկ կենտրոններ կառուցել։
Ռուսաստանը, Ճապոնիան և Կորեան նշում են, որ աշխարհը մոտ է միջուկային ճակատամարտերին։ Դեռևս հնարավոր է ինչ որ բան փոխել, սակայն դժվար թե դա հաջողվի։ Բացի հիմնական հակառակորդներից, պատերազմի մեջ կներքաշվեն առնվազն ևս երկու գերտերություն։









































