Monday, 22 06 2026
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից

Մոսկվայի «հեղափոխական» վախը

Իրանում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունները դառնում են հերթական ինդիկատորը, որը բացահայտում է արևմտյան և ռուսական արժեհամակարգերի, քաղաքական համակարգերի իրական տարբերությունը, ամերիկյան կրեատիվիզմը և ռուսական վախերը: Երբ Սպիտակ տունը պաշտպանում է իրանցիների խաղաղ արտահայտվելու իրավունքը կամ պնդում է, որ ցուցարարների ձայնը պետք է լսելի լինի, դրանից անպայմանորեն չի բխում, թե Վաշինգտոնը միջամտում է Իրանի ներքին գործերին, առավել ևս` Թեհրանում ձգտում է հասնել ռեժիմի փոփոխության:

Համենայն դեպս, Սպիտակ տան վաղ առավոտյան տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նման ակնարկ անգամ գոյություն չունի, իսկ դավադրությունների տեսությամբ առաջնորդվելը, մեղմ ասած, բնորոշ չէ ժամանակակից միջազգային հարաբերություններին: Սակայն Ռուսաստանում ակնհայտորեն գործում է Սառը պատերազմի իներցիան: Եթե Վաշինգտոնում զորակցում են ցուցարարներին, ապա դրան հաջորդել է Ռուսաստանի ԱԳ նախարարության տարածած հայտարարությունը, որտեղ անթույլատրելի է համարվել «արտաքին միջամտությունն, որն ապակայունացնում է իրավիճակը»:

Մոսկվան, ըստ էության, նման կերպ արձագանքել է Սպիտակ տան պաշտոնական հայտարարությանը` ստանձնելով Իրանի իշխանությունների փաստաբանի դերն և, ըստ էության, լեգիտիմացնելով նրանց բռնություններն, ինչի հետևանքով արդեն զոհվել է 12 մարդ: Սակայն Ռուսաստանի արձագանքը չի կարելի բացատրել սոսկ Սառը պատերազմի իներցիոն հետևանքով: Դա շատ պարզունակ ու մակերեսային բացատրություն կլիներ: Ռուսաստանն ինքն ավտորիտար, տոտալիտար երկիր է և բնազդաբար վտանգ, ռիսկ է տեսնում ցանկացած հեղափոխության մեջ` գիտակցելով, որ դա մի օր անխուսափելիորեն բռնկվելու է Ռուսաստանում` վերացնելով կայսրության ծավալապաշտական ու ավտորիտար հիմքերը:

Մյուս կողմից` Ռուսաստանը չի տիրապետում քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական առաջադիմական ռեսուրսների և, այսպես կոչված, «ավտորիտար ինտերնացիոնալի» գլխավոր ջատագովն է, որովհետև Մոսկվայում չեն պատկերացնում, թե ինչպես կարող են աշխատել, օրինակ, Իրանի հետ, եթե այդ երկրում ձևավորվի դեմոկրատական բաց համակարգ: Իհարկե, գոյություն ունեն նաև պրակտիկ քաղաքական խնդիրներ: Սիրական հարցում Ռուսաստանը համագործակցում է Իրանի հետ, իսկ այդ երկրում քաղաքական փոփոխությունները կարող են հանգեցնել նոր համատեքստի ստեղծմանն ամբողջ Մերձավոր Արևելքում, ինչին Մոսկվան պատրաստ չէ: Սրանով հանդերձ` Մոսկվայում պատրաստվում են իրադարձությունների վատագույն սցենարին` իրանական հեղափոխությանը: Պատահական չէ, որ հենց այսօր Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի առանցքային թեման եղել է երկու առաջնորդների մոտակա հանդիպման կազմակերպումը:

Գալով իրանական իրադարձություններին և դրանց արտաքին հետքի հետևողական փնտրտուքին` նկատենք, որ վերջին տաս տարում, ըստ պաշտոնական վիճակագրության, Իրանում մարդկանց կենսամակարդակն իջել է 15%-ով: Սա, կարծում ենք, բավականին համոզիչ փաստարկ է իրանական հեղափոխության ծավալման համար: Եթե իրանական հուզումներն այլոց կողմից օգտագործվում են տարածաշրջանային և համաշխարհային համատեքստում, ապա պաշտոնական Թեհրանը պրոբլեմը պետք է տեսնի իր արտաքին ագրեսիվ քաղաքականության մեջ Սիրիայում, Եմենում, Լիբանանում, ինչի հետևանքով Մերձավոր Արևելքում միայն ավելացել են կղերական իշխանության հակառակորդները: Պատահական չէ, որ տասնյակ հազարավոր մարդիկ Թեհրանի կամ Սպահանի փողոցներ են դուրս եկել տնտեսական խնդիրների պատճառով, սակայն դրանց լուծումն ակնկալում են ոչ թե իշխանություններից, այլ` քաղաքական հարթության վրա` պահանջելով կղերական իշխանության տապալում և արտաքին քաղաքական կուրսի արմատական վերանայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում