Լուբի անունով ոսկեգույն ռետրիվերը, որը հայտնի է որպես Նյու Յորքի ամենասիրալիր շուն՝ գրկախառնությունների հանդեպ սիրո պատճառով, առանց տանիքի է մնացել սաստիկ հրդեհից հետո։ Դեպքը տեղի է ունեցել Մանհեթենի շրջաններից մեկում։

Տեղի ունեցածի մասին իր Instagram-ում գրել է կենդանու տերը՝ Կեսար Ֆերնանդես-Չավեսը։ Նրա խոսքով՝ հրդեհը բռնկվել էր Սուրբ Ծննդի օրը՝ ցերեկային ժամի։ Հրդեհի հետևանքով թեթևակի վնասվածքներ է ստացել 2 մարդ։ Բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ։
Հրդեհի ժամանակ Լուբին տիրոջ հետ զբոսանքի է եղել։ Կրակը ոչնչացրել է տանը եղած ամեն ինչ։ Նրանց օգնելու համար Ֆերնանդես-Չավեսի ընկերուհին համացանցում դրամահավաք արշավ է սկսել։ Մի քանի օրում հավաքվել է ավելի քան 44 հազար դոլար։








































