ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, այսօր մամուլի ասուլիսին ամփոփելով անցնող տարին, նշեց, որ հիմնական խնդիրները ախտորոշել են, ամրագրել են մինչև 2020 թվականների գործողությունները, որոնք ընթանում են:
Նա ասաց, որ նախանշված են 21 միջոցառումներ և 8 գերակա խնդիրներ, որոնք ևս ընթացքի մեջ են: «Այս բուն գործողություններում թե՛ օրենսդրական, թե՛ համագործակցության առումով ունենք առարկայական և էական արդյունք»,-ասաց նա:
Բնապահպանության նախարարն ասաց, որ էական փոփոխություններ կան քաղաքացիների և պետական ծառայողների շփման տիրույթում:









































