Դանիայում 160 մլն դոլարով բացել են ամենամարդասիրական և հարմարավետ բանտը։ Հաստատությունն անվանվել է Ստորստրյոմ։ Բանտարկյալներին առաջարկվում են հարմարավետ պայմաներ՝ ժամանակակից դիզայնով։ Իշխանությունները կարծում են, որ նման իրավիճակը բարենպաստ կերպով կազդի հանցագործների ապագայի վրա, և որ նրանք բանտից հետո հանցագործության չեն դիմի։

Բանտը գտնվում է դանիական Գունդսլև քաղաքից ոչ հեռու։ Շենքի նախագծման վրա աշխատել է դանիական C.F. Møller բյուրոն։

Բանտը նախատեսված է 250 բանտարկյալի համար։ Յուրաքանչյուր խցի մակերեսը կազմում է 3.7 քառակուսի մետր։ Յուրաքանչյուր սենյակ հանդերձված է 56 սմ հեռուստացույցով, սառնարանով, պահարանով, մեծ պատուհանով ու լոգասենյակով։

Բանտն ունի նաև եկեղեցի, մարզադահլիճներ, այգի։























































