Ted
«TED + www.1in.am «Առաջին Լրատվական»»՝ համաշխարհային հանրահայտ կրթական հարթակի և կայքէջի համատեղ նախագիծն է։ Այսուհետ TED-ի ամենահայտնի ելույթները, ծիծաղաշարժ և հետաքրքիր մուլտֆիլմերը հասանելի կլինեն www.1in.am-ում՝ հայերեն և ռուսերեն լեզուներով։
*
TED Talks. Էրիկա Ֆրենկել. Բազմունակ անզգայացնող սարքավորում

Այսօր ձեզ հետ ուզում եմ խոսել քիչ միջոցներով բժշկական նոր տեխնոլոգիաների նախագծման մասին: Ես ուսումնասիրում են այս երկրների առողջապահական համակարգերը: Եվ գրեթե ամենուր հիվանդի խնամքի հետ կապված հիմնական բացթողումն անվտանգ վիրաբուժության անմատչելիությունն է: Մեր հայտնաբերած գլխավոր խանգարող հանգամանքներից մեկը, որն իր տեսակի մեջ կանխում է առաջին հերթին այս վիրահատությունների հասանելիությունն ու հետո նաև անվտանգությունը,անզգայացումն է : Եվ իրականում ակնկալում ենք, որ սա հենց այն մոդելն է, որը կապահովի անզգայացման կիրառումը տվյալ միջավայրերում:

Ահա մի տեսարան, որին ականատես կլինեք ԱՄՆ-ում կամ որևէ այլ զարգացած երկրում գտնվող ցանկացած վիրահատարանում: Ետին պլանում երևում է շատ բարդ կառուցվածքով գերարդիական անզգայացման սարքավորումը: Այս սարքավորման միջոցով վիրահատությունը դառնում է հնարավոր և մարդկային կյանքեր են փրկվում,քանի որ այն նախագծված է հենց այդ միջավայրի համար: Անխափան աշխատելու համար այս սարքին կից անհրաժեշտ են նաև այլ բաներ, որոնք պարտավոր է ապահովել հիվանդանոցը: Անհրաժեշտ է շատ լավ ու իր գործի մեջ գիտակ անեսթեզիոլոգ, որը կունենա բարդ սարքավորումների հետ աշխատելու տարիների փորձ, ինչն էլ կօգնի նրան վերահսկել գազի հոսքն պահել հիվանդներին ապահով և անզգայացած վիճակումողջ վիրահատության ընթացքում: Սա մի նուրբ մեխանիզմ է, որն աշխատում է համակարգչային ալգորիթմերով և պահանջում է հատուկ խնամք, ուշադիր ու հոգատար վերաբերմունք, քանի որ բավականին հեշտ է խափանվում: Իսկ այդ դեպքում անհրաժեշտ են մի խումբ կենսաբժիշկ-ինժեներներ, որոնք հասկանում են սարքի բարդությունները, կարող են վերանորոգել այն, միացնել մասերն ու այդպիսով շարունակել կյանքեր փրկել:

Այս սարքը բավականին թանկարժեք է: Դա կարող են ձեռք բերել միայն այն հիվանդանոցները, որոնց բյուջեն թույլ է տալիս նման մեկ սարքի համար վճարել 50 հազարից մինչև 100.000 դոլար: Այստեղ թերևս ամենաակնհայտն ու կարևորն այն է, (ու մինչ այժմ մեր լսածներն էլ նույն բանն են պարզաբանում) որ այս սարքի աշխատանքի համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածք, որը կարող է մատակարարել անխափան էլեկտրաէներգիա, խտացված թթվածին ու ապահովել բժշկական այլ պարագաներով, որոնք այնքան կարևոր են սարքի անխափան աշխատանքի համար: Այլ կերպ ասած` այս սարքը բավականին շատ բան է պահանջում,ինչն այս մյուս հիվանդանոցը չի կարող ապահովել:

Սա Մալավիի գյուղական բնակավայրերից մեկի հիվանդանոցի էլեկտրաէներգիայի մատակարարումն է: Ահա այս հիվանդանոցում կա ընդամենը մեկ մարդ, ով ունի անեսթեզիոլոգի որակավորում, և նա ստացել է այդ որակավորումը, քանի որ 12 կամ 18 ամսով անեսթեզիային նվիրված վերապատրաստում է անցել: Ինչպես հիվանդանոցում, այնպես էլ ողջ տարածաշրջանում ոչ մի կենսաբժիշկ-ինժեներ չկա: Այսպիսով, երբ խափանվում է սարքը (միակ սարքը, որով ստիպված են աշխատել այս մարդիկ), նրանք ստիպված փորձում են պարզել խնդիրն ու լուծել այն, սակայն մեծ մասամբ այլևս ոչինչ հնարավոր չի լինում անել: Եվ այդ անպետք սարքերը հայտնվում են մեզ քաջ հայտնի աղբանոցում: Իսկ սարքի գինը, որ ես նշեցի, հավանաբար հիվանդանոցի տարեկան բյուջեի մեկ չորրորդ կամ մեկ երրորդ մասն է կազմում:

Եվ վերջապես, կարծում եմ կարող եք տեսնել, որ ենթակառուցվածքն էլ շատ ամուր չէ:Այս հիվանդանոցի էներգետիկ ցանցը շատ թույլ է ու հաճախակի անջատումներն` անխուսափելի: Ուստի ողջ հիվանդանոցը հաճախ մեկ գեներատորով է աշխատում: Եվ պատկերացրեք` ինչ է կատարվում, երբ գեներատորը խափանվում է կամ վառելիքն է վերջանում: Իսկ Համաշխարհային Բանկը, հետևելով է այս ամենին, գտնում է, որ ցածր եկամուտ ունեցող երկրի նման պայմաններում գտնվող հիվանդանոցում ամսական տասնութ անգամ էներգիայի խափանում կարող է լինել: Խտացված թթվածինը և բժշկական այլ պարագաները նույնպես շքեղություն են համարվում և հաճախ ամիսներով ու նույնիսկ ողջ տարին կարող են վաճառքում չլինել:

Այն, ինչ հիմա մենք անում ենք խենթություն է թվում, բայց մենք վերցնում ենքանզգայացման այն սարքերը, որոնք պատրաստված էին առաջին միջավայրի համար, որոնք և ես ձեզ ցույց տվեցի ու նվիրում կամ վաճառում ենք այս միջավայրի հիվանդանոցներին: Սա դառնում է ոչ միայն անթույլատրելի, այլև իսկապես վտանգավոր:

Ջոն Հոփկինս համալսարանի մեր գործընկերներից մեկը Սիեռա Լիոնեում ուսումնասիրում էր վիրահատությունների ընթացքը Մոտ մեկ տարի առաջ: Եվ իր այցի առաջին օրվա վիրահատությունը մանկաբարձական դեպք էր: Ներս մտավ մի կին, ում անհրաժեշտ էր անհապաղ կեսարյան հատում անել` իր և երեխայի կյանքը փրկելու համար: Ամեն ինչ բավականին հաջող սկսվեց: Կանչեցին վրաբույժին և նախապատրաստեցին վիրահատության: Բուժքույրն էլ էր այնտեղ: Նա կարողացավ հիվանդին արագ անզգայացնել, ինչը կարևոր էր` հաշվի առնելով իրավիճակի ծայրահեղ բարդությունը: Ամեն ինչ լավ էր ընթանում, մինչև որ հոսանքն անջատվեց: Եվ վիրահատության կեսին բժիշկն աշխատում էր հնարավորինս արագ ավարտել գործը,ինչը նա կարող էր անել, քանի որ գլխին ամրացրած լապտեր ուներ: Բայց բուժքույրնայդ մութ վիրահատարանով մեկ բառացիորեն վազում էր` փորձելով գտնել ինչ-որ բան հիվանդին անզգայացնելու և քնած պահելու համար: Քանի որ անզգայացման սարքն առանց հոսանքի չէր աշխատում: Եվ հիմա այս սովորական վիրահատությունը, որին հավանաբար շատերդ եք ենթարկվել, ոմանք էլ գուցե այդ եղանակով են ծնվել,ողբերգություն է դառնում: Եվ իրականում զայրացնում է այն, որ սա միակ դեպքը չէ:Այսպիսի դեպքերը տարածված են զարգացող երկրներում: Տարեկան 35 միլիոն վիրահատություն առանց անվտանգ անզգայացման է կատարվում:

Գործընկերս` բժիշկ Փոլ Ֆենտոնը, ապրում էր հենց այս իրականության մեջ: Նա Մալավիի կլինիկական հիվանդանոցի, որը նաև համալսարանական ուսուցողական հիվանդանոց էր, գլխավոր անեսթեզիոլոգն էր: Ամեն օր նա այսպիսի վիրահատարաններում էր աշխատում` փորձելով անզգայացնել հիվանդներին և սովորեցնել ուրիշներին, թե ինչպես են դա անում` օգտագործելով նույն սարքը, որն այդքան անվստահելի և, անկեղծ ասած, վտանգավոր էր դարձել իր հիվանդանոցում: Եվ անթիվ վիրահատություններից ու, կարող եք պատկերացնել, իսկապես անասելի ողբերգություններից հետո, նա ուղղակի ասաց. «Վե’րջ: Համբերությունս սպառվեց: Բավական է: Պետք է մի ավելի լավ բան մտածել»: Ուստի նա քայլեց դեպի այն կողմ, ուր նետված էին բոլոր փչացած սարքերը, կարծում եմ, դա գիտական տերմին է, և սկսեց իրար կպցնել դրանք: Մի մաս այստեղից վերցրեց, մի մաս այնտեղից և փորձեց ստեղծել սարք, որը կաշխատեր իր առջև ծառացած իրականության մեջ:

Եվ ահա նրա ստեղծածը` Բազմունակ Անզգայացնող Սարքի նախատիպը. սարք, որը կանզգայացնի հիվանդներին` անկախ նրանից, թե այս հիվանդանոցն ինչ պայմաններ է առաջարկում: Ահա 12 տարի անց սարքը կրկին «տանն է»` նույն հիվանդանոցում, մի փոքր ավելի կատարելագործված ու կիրառելի և՛ մանկահասակների և՛ մեծահասակների վիրահատության դեպքում:

Այժմ թույլ տվեք մի փոքր ներկայացնել, թե ինչպես է աշխատում այս սարքը: Ահա և այն:Էլեկտրաէներգիայի առկայության դեպքում ամեն ինչ սկսվում է հենց այստեղից:Այստեղ` ներքևում, տեղադրված է թթվածնի կոնցենտրատոր: Մինչ այժմ պետք է որ մի քանի անգամ ինձնից լսած լինեիք թթվածին բառը: Ըստ էության, անզգայացման համարձեզ հնարավորինս մաքուր թթվածին է պետք, քանի որ ի վերջո պատրաստվում եք այնխառնել գազի հետ: Եվ խառնուրդը, որը միացված է հիվանդին, պետք է պարունակի թթվածնի գոնե որոշակի տոկոս, այլապես այն կարող է վտանգավոր դառնալ:Էլեկտրաէներգիայի առկայության դեպքում թթվածնի կոնցենտրատորը կլանում է սենյակի օդը: Մենք գիտենք, որ սենյակի օդը լրիվ ազատ է, առատ ու արդեն պարունակում է 21 տոկոս թթվածին: Ուստի կոնցենտրատորի գործն է վերցնել սենյակի օդը, զտել այն և 95 տոկոս մաքուր թթվածին ուղարկել վերև, ահա այստեղ, որտեղ այն խառնվում է անզգայացնող նյութին:

Եվ նախքան խառնուրդը կհասնի հիվանդի թոքերին, այն անցնելու է այստեղով. դուք չեք կարող տեսնել, բայց այստեղ թթվածնի տոկոսը չափելու սարք է տեղադրված, որն էլ էկրանի վրա ցույց է տալու մղվող թթվածնի տոկոսը: Այսպիսով, եթե հոսանք չի լինումկամ, Աստված չանի, անջատվում է վիրահատության ժամանակ, այս սարքը փոփոխվում է ինքնաբերաբար, նույնիսկ առանց դրան դիպչելու ու ներս է քաշում սենյակի օդն այս անցքի միջով:

Մնացածը նույնն է: Միակ տարբերությունն այն է, որ այժմ դուք աշխատում եք միայն 21 տոկոս թթվածնով: Սա մի ժամանակ գուշակելու վտանգավոր խաղ էր հիշեցնում.Այսինքն` գիտեք, որ եթե նույնիսկ մի անգամ շատ քիչ քանակությամբ թթվածին տաք, ինչ-որ վատ բա տեղի կունենա: Բայց մենք այստեղ տեղադրել ենք երկար ժամանակ վերալիցքավորում չպահանջող մարտկոց: Սա միակ մասն է, որը կախված է վերալիցքավորվող մարտկոցից: Սակայն սա այն մասն է, որը վերահսկում է մատակարարման համակարգը` արդյոք հոսանք կա, թե ոչ, քանի որ օդի հոսքը կարելի է կարգավորել` դատելով հիվանդին տրվող թթվածնի տոկոսից:

Եվ անկախ նրանից` հոսանք կա, թե ոչ, հիվանդին երբեմն անհրաժեշտ է շնչառական օգնություն ցուցաբերել: Սա պարզապես անզգայացման հետ կապված իրականությունն է: Թոքերը կարող են կաթվածահար լինել: Նման դեպքի համար ընդամենն ավելացրինք ձեռքով աշխատող այս փուքսը: : Մենք ականատես ենք եղել երեք-չորս ժամանոց վիրահատությունների, որոնց ընթացքում հիվանդին հենց սրանով էին թթվածին տալիս:

Ուստի կարող ենք ասել, որ սա պարզ սարք է: Չեմ հանդգնում ասել հասարակ, այլ` պարզ: Եվ այս ամենն իր ձևի շնորհիվ: Պարտադիր չէ, որ դուք փորձառու մասնագիտացված անեսթեզիոլոգ լինեք այս սարքն օգտագործելու համար. ու դա լավ է, քանի որ այս գյուղական բնակավայրերի հիվանդանոցներում այդ մակարդակի վերապատրաստված բժիշկներ չեք գտնի: Այն նաև նախատեսված է հենց այն միջավայրի համար, որտեղ կիրառվելու է:

Սա չափազանց դիմացկուն սարքավորում է: Այն պետք է դիմանա այս գուղական բնակավայերի հիվանդանոցների ջեռուցմանը, մաշվածությանը: Ուստի հեշտությամբ չի կոտրվի, իսկ եթե կոտրվի էլ, ապա դրա յուրաքանչյուր կտորը կարելի է փոխարինելպտուտակաբանալու և պտուտակահանի օգնությամբ: Եվ վերջապես, այն մատչելի է: Այս սարքի արժեքը հավասար է ավանդական սարքի գնի մեկ ութերորդին: Այլ կերպ ասած,սա մի սարք է, որը թույլ է տալիս վիրահատություններ իրականացնել և մարդկանց կյանքեր փրկել, քանի որ այն նախատեսված է կոնկրետ միջավայրի համար, ինչպես և առաջին սարքը, որը ձեզ ցույց տվեցի:

Բայց մենք սրանով չենք բավարարվում: Արդյո՞ք սա արդարացնում է իրեն: Արդյո՞ք հենց սա է այն ձևը, որ կաշխատի տեղին համապատասխան: Դե, մինչ օրս մենք լավ արդյունքներ ենք ունեցել: Այս սարքը տեղադրված է աշխարհի 4 երկրների 13 հիվանդանոցներում, և սկսած 2010 թվականից իրականացրել է ավելի քան 2000 վիրահատություն` առանց կլինիկական ձախողումների: Ուստի մենք ոգևորված ենք:Թվում է, թե սա իրականում շահավետ ու մասշտաբային լուծում է այն խնդրի համար, որն իսկապես գոյություն ունի ամենուրեք: Բայց մենք դեռ ուզում ենք համոզվել, որ սա ամենաարդյունավետ և ապահով սարքն է, որ մենք կարող ենք տեղադրել հիվանդանոցներում:

Ուստի այդ նպատակով մենք սկսեցինք համագործակցել ՀԿ-ների և համալսարանների հետ, որպեսզի տվյալներ հավաքենք դրանից օգտվողների վերաբերյալ, թե որ վիրահատությունների դեպքում է հարմար օգտագործել այս սարքավորումը և թե ինպես կարող ենք կատարելագործել այն: Համագործակցություններից մեկն էլ այստեղ` Բալթիմորում գտնվեղ Ջոն Հոփկինս հիվանդանոցի հետ է: Բալթիմորում անզգայացման համար նախատեսված իսկապես ընտիր լաբորատորիա կա: Այսպիսով, վերցնում ենք այս սարքն ու վերանայում վիրահատական ճգնաժամերը, որոնց այն բախվում է դրա համար նախատեսված հիվանդանոցներից մեկում, ինչպես նաև անվտանգ միջավայրումգնահատում ենք սարքի արդյունավետությունը Այնուհետև կարող ենք այս ուսումնասիրության արդյունքները զուգադրել իրական դեպքերի հետ, քանզի մենք այս սարքերից երկուսը տեղադրել ենք Սիեռա Լիոնեի այն հիվանդանոցներում, որոնց հետ համագործակցում է Ջոն Հոփկինսը, այդ թվում նաև հիվանդանոցն, ուր կատարվել էր վերոնշյալ կեսարյան հատումը:

Շատ խոսեցի անզգայացումից, վերջերս շատ եմ խոսում դրանից: Կարծում եմ` դա առողջության չափազանց հետաքրքիր ու կարևոր բաղադրիչն է: Եվ դա իսկապես սահմանափակ բնույթ ունի. մենք երբեք չենք մտածում դրա մասին, քանի դեռ չենք բախվել դրան, կյանքում այն կատարում է դռնապանի դերը: Ո՞վ է ենթարկվում վիրահատության և ո՞վ` ոչ: Ո՞վ է անվտանգ վիրահատության ենթարկվում, իսկ ով` ոչ:Բայց սա միայն մեկն է այն բազմաթիվ ճանապարհներից, որոնց միջոցով դիզայնը, այն էլ համապատասխան դիզայնը, կարող է կտրուկ փոխել առողջապահության ոլորտի վերջնարդյունքները: Եթե առողջապահության ոլորտում ներգրավված մարդկանց մեծ մասը, ովքեր իսկապես փորձում են լուծել աղքատ երկրներում իրենց առջև ծառացած խնդիրները, կարողանան սկսել սարքերի նախագծման գործընթացն ու փնտրել իրենց խնդրի լուծումը ոչ թե իդեալական միջավայրում, այլ հենց հիվանդանոցի ներսում, այլ կերպ ասած, եթե կարողանանք նախագծեր ստեղծել այնպիսի միջավայրերի համար, որոնցով լի է աշխարհը, այլ ոչ թե մեր երազած միջավայրի համար, մենք կկարողանանք շատ մարդկանց կյանքեր փրկել: