Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Հայաստանում հակառուսական տրամադրությունների խորացումն ունի օբյեկտիվ պատճառներ։ Ըստ նրա՝ պատահական չէ, որ օրերս հրապարակված հարցման արդյունքների համաձայն՝ Ռուսաստանը Հայաստանի ամենաբարեկամ երկիր համարողների թիվը նվազել է. «Մեզ համար ընդունելի չէ, որ Լիբիային, որն իրեն ոչինչ չի տվել՝ միլիարդավոր դոլարներ չեղարկվի, մեզ՝ ոչ։ Սա, Ապրիլյան պատերազմը և շատ այլ գործոններ նպաստեցին այդ տրամադրությունների մեծացմանը։ Այդ ի՞նչ «գույք՝ պարտքի դիմաց էր», ով էր ում պարտք, ի՞նչ վերցրեց։ Մեզ մոտից հաշվապահի խստապահությամբ ամեն ինչ վերցրել են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շիրինյանը։
Մեր զրուցակիցը կարծում է, որ Հայաստանում ընտրական համակարգը չի աշխատում, դա է պատճառը, որ զենքով փոփոխության հասնելու համակիրները շատացել են. «Ուրիշ տարբերակ չի մնում՝ կամ արտագաղթել, կամ ապստամբել։ Բոլոր ճանապարհները փակ են։ Հայաստանում վատ տենդենց կա․ մարդիկ տեսնում են՝ ուժը չի պատում, արտագաղթում են»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։










































