«Բոլորիս համար էլ ակնհայտ է, որ Ռուսաստանի կողմից պետք է դադարեցվի Հայաստանի հետագա գաղութացումը, և պետք է փորձենք վերականգնել Հայաստանի ինքնիշխանությունը։ Ռուսաստանը ցանկանում է 1990-ականներին բնական ճանապարհով առաջացած անկախության պայմանները վերացնել և վերագաղութացնել Հայաստանը»,- «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման գրասենյակում այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասել է ԳԽ պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը։
Բաղդասարյանի կարծիքով՝ Ռուսաստանն իր գաղութային քաղաքականությամբ ամեն ինչ անում է, որ հայը լքի իր հայրենիքը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։










































