Մինչ հանրահայտ դերասան Ջորջ Քլունիի հետ հանդիպումը Ամալ Ալամուդինը հայտնի է եղել միայն իրավաբանների շրջանում, իսկ նրա մանկության և պատանեկության մասին շատ քիչ բան է հայտնի եղել։ Օրերս համացանցում հայտնվել է Ամալի լուսանկարը, որն արվել է դպրոցական տարիներին, երբ նա եղել է ընդամենը 17 տարեկան։

Լուսանկարն արվել է 1996 թվականին՝ բրիտանական Էմիրշեմ քաղաքում Dr. Challoner’s դպրոցն ավարտելու պատվին։ Դպրոցն ավարտելուց հետո Ամալն ընդունվել է Օքսֆորդի համալսարանի Սենթ-Հյու քոլեջը, այնուհետև շարունակել է ուսումը Նյու Յորքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։







































