Փոքրիկ Ալֆի Էվանսը կոմայի մեջ է ընկել այն բանից հետո, երբ հանկարծ հիվանդացել է անհայտ զարգացող նյարդաբանական հիվանդությամբ՝ երեխան 1 տարի պառկած է Լիվերպուլի հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Բժիշկները հայտարարել են, որ Ալֆին չի բուժվի, քանի որ մինչև վերջ հայտնի չէ ախտորոշումը և «ցանկացած ելքի դեպքում նան փրկել չի լինի»: Նրանք ծնողներին առաջարկել են 19-ամսեկան երեխային թույլ տալ անցավ մահանալ՝ անջատելով կենսապահովող սարքերից: Ծնողները դեմ են եղել:
«Մեզ ասացին, որ նրա կյանքը վերջին է մոտենում: Բայց ես ամեն օր նրա հետ եմ եղել 1 տարի և տեսել եմ՝ ինչպես է փոխվել նրա շնչառությունը: Նա ողջ է և ուզում է ապրել, և մեզ հայտնում է այդ մասին»,- ասում է երեխայի հայրը՝ Թոմաս Էվանսը:
Ընտանիքին առաջարկել են Իտալիա մեկնել, որպեսզի այնտեղ բժիշկները փորձեին ճշգրիտ ախտորոշում անել: Բայց պետք է եղել մի քիչ սպասել. փոքրիկի ծնողները փորձել են փողով ժամանակ գնել, որպեսզի բժիշկներն Ալֆիին ժամանակից շուտ չանջատեին սարքից:
«Ես չեմ կարող ասել, որ իմ երեխան հաստատ կբուժվի: Բայց 90%-ով համոզված եմ, որ իտալական կլինիկայում նա գոնե աչքերը կբացի»,- ասում է Էվանսը:
Տղամարդը նաև դիմել է Լոնդոնի Բարձր դատարան, որպեսզի այնտեղ իրեն օգնեին գլուխ հանել իրավիճակից, իսկ բժիշկները պատժվեն:







































