«Ծառուկյան» դաշինքի պատգամավորները լքեցին ԱԺ լիագումար նիստերի դահլիճը: ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգմավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հարցին, թե ինչո՞ւ լքեցին նիստերի դահլիճն ասաց. «Մենք դեմ ենք, որ առանց ընթացակարգերի պահպանման նիստեր են լինում: Մի քանի ժամվա ընթացքում 6 հարյուր էջանոց օրենքներ են հաստատվում, իսկ մարդիկ տեխնիկապես հնարավորություն չունեն աշխատել: Սեպտեմբերից մինչև հիմա մենք քառօրյա նիստեր չենք արել, արել ենք միայն եռօրյա նիստեր: Խարհրդարանական երկրում այսպես չի լինում, կարո՞ղ է ապրիլից էլ եռօրյան դարձնեն մեկօրյա»,- ասաց Միքայել Մելքումյանը: