Wednesday, 24 06 2026
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է

Առողջապահության նախարարության ծրագրերն արժանացել են Համաշխարհային բանկի մասնագետների հավանությանը

Համաշխարհային բանկի առողջապահության ոլորտի մասնագետների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։

Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Առողջապահության ոլորտի տնտեսագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Անա Հոլտը և Լևոն Ալթունյանը կարևորել են դեռևս 2015թ. մեկնարկած զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և ՊԱՊ թեստի սկրինինգային ծրագրերի շարունակականությունը։

Անդրադառնալով Համաշխարհային բանկի և կառավարության համաֆինանսավորմամբ արդիականացված Արյունաբանական կենտրոնին` Անա Հոլտը նշել է, որ ամենաժամանակակից սարքավորումներով և բարձր որակավորում ունեցող մասնագետներով ապահովված կենտրոնը կարող է հավակնել տարածաշրջանում կարևոր դերակատարում ունենալու։

Նախարար Լևոն Ալթունյանը և ՀՀ ԱՆ աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Անի Հարությունյանը տեղեկացրել են, որ Արյունաբանական կենտրոնի բժշկական ծառայությունների արտահանման մեծ հնարավորություններն իրականություն դարձնելու նպատակով դեռ անցած տարի նախարարությունը հանձնարարել է մշակել բիզնես պլան, որում պետությունն իր մասնակցությունը ևս ունենալու է։

Նշվել է, որ արդեն ներկայացված երեք տարվա հավակնոտ պլանն իրատեսական է։ Դրանում ոսկրածուծի փոխպատվասումը դիտվում է նաև որպես առանձին բիզնես պլան, ինչը չի կարող խոչընդոտել կենտրոնի գործունեության բնականոն իրականացմանը։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների կողմից նման մոտեցումը ողջունվել է։ Այստեղ ընդգծվել է ակտիվ մարկետինգի և հանրայնացման անհրաժեշտությունը։

Բժշկական տուրիզմը զարգացնելու գործում երկուստեք կարևորվել է սփյուռքի և հատկապես սփյուռքահայ բժիշկների ներուժի ընդգրկումը։

Նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանի հետ նախորդ օրն ունեցած աշխատանքային քննարկման ընթացքում Համաշխահային բանկի մասնագետները ծանոթացել են ֆինանսավորման նոր մոտեցումներին, մասնավորապես` Հայաստանում առանձին խմբերի համար պետության կողմից բժշկական ապահովագրական փաթեթներ ձեռք բերելու փորձին։

Այս ծրագրերը ևս արժանացել են Համաշխարհային բանկի գործընկերների հավանությանը։ Ավելին` ՀԲ-ի ներկայացուցիչները նշել են, որ հաջողության դեպքում ներդրված յուրատեսակ մոդելը կարող է դառնալ հաջողված փորձի լավագույն օրինակներից մեկը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում