Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները:
ԱԺ-ում էներգետիկ խնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին հարցի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց. «Գերակա հայտարարված այս ճյուղի՝ նման ռեժիմով քննարկումը անթույլատրելի է»:
«Դուք չեք ասում նաև, որ չկա մեկ այլ երկիր, որ այս աստիճան կախվածություն ունի մեկ մատակարարից՝ «Գազպրոմից»»,- նշեց պատգամավորը՝ անդրադառնալով փոխնախարարի այն հայտարարությանը, թե նույնիսկ Վրաստանն է իրենցից օրինակ վերցնում:
«Արդյոք վտանք չե՞ք տեսնում, որ սա խեղդելու է միջին և մանր արտադրողին»,- ասաց պատգամավորը՝ նշելով օրինագծի վերաբերյալ իր այլ մտահոգությունները:
Մանրամասները՝ տեսանյութում:










































