Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում պետք է մեծանա: Այս մասին այսօր «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում պետական քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումը ապահովելու գործում» հասարակական քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Սվիտալսկու խոսքով՝ պետք է աշխատել համագործակցության միջոցով ավելի շոշափելի հաջողությունների հասնելու համար, եւ, առաջին հերթին, առկա խնդիրների արագ լուծման համար այդ համագործակցությունը պետք է զարգանա Հայաստանի կառավարության հետ միասին:







































