Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Եթե որոշում լինի, որ պետք է Սերժ Սարգսյանը լինի վարչապետ՝ Կարեն Կարապետյանն առճակատման չի գնա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զոլյանը։

-Պարոն Զոլյան, Եվրամիության հետ Շրջանակային փաստաթղթի ստորագրումից հետո որո՞նք պետք է լինեն քաղաքական դաշտի, քաղաքացիական հասարակության անելիքները։ Արդյո՞ք անհրաժեշտ չէ, որ բացի իշխանություններից, այլ ուժեր ևս աշխատանք տանեն համաձայնագիրն իպլեմենտացնելու ուղղությամբ։

-Անելիքները շատ են։ Ցավոք սրտի, մենք փորձ ունենք՝ Եվրոպայի խորհուրդ մտնելուց հետո Հայաստանը բազմաթիվ պարտավորություններ վերցրեց իր վրա, իսկ հետո մենք տեսանք, որ հաճախ ֆորմալ առումով այդ ամենը կատարվում էր, բայց իրական ժողովրդավարական առաջընթաց մենք չտեսանք։ Փոխարենը՝ հետընթաց եղավ։ Ժողովրդավարության առումով՝ Հայաստանը մի շարք չափանիշներով ավելի հետ է, քան 2001-ին, այն ժամանակ գոնե ընդդիմություն կար ու լուրջ մրցակցություն։ Այսինքն՝ մեր իշխանությունները փորձ ունեն՝ անել այնպես, որ եվրոպական կառույցների պահանջները ֆորմալ առումով կատարվեն, բայց, ըստ էության, ոչ միայն չկատարվեն, այլ իրավիճակը վատանա։ Չեմ ուզում հոռետեսական նայել այս համաձայնագրին, բայց եթե չլինի քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի ճնշումը՝ սա կմնա միայն թղթի վրա։

-Մի կողմից պաշտոնական Մոսկվան չառարկեց, որ Հայաստանը նման համաձայնագիր ստորագրի, մյուս կողմից՝ մենք ականտես եղանք ռուսական հեռուստաալիքներով հակահայկական քարոզչությանը ։ Եթե սրանք մասնավոր կարծիքներ են, ապա չե՞ն վկայում արդյոք, որ Մոսկվայի տարբեր շրջանակներ այստեղ տարբեր շահեր են հետապնդում։

-Մենք գիտենք, որ Ռուսաստանում զուտ մասնավոր կարծիքներ չեն լինում։ Այսինքն՝ այսպես կոչված մասնավոր կարծիքները որոշակի շրջանակներից են գալիս և ստանում «օքեյ»-ը։ Բայց սա նաև վկայում է, որ կա երկու գիծ՝ որոշումներն ընդունողների շրջանում։ Մի գիծն ավելի պրագմատիկ է, այն մոտեցումն է, որ Հայաստանը կարող է ստորագրել և ոչ մի վտանգավոր բան այդտեղ չկա։ Եթե չեմ սխալվում, Պետդումայի պատգամավոր Մարգելովը այդ հաղորդումներից մեկի ժամանակ շատ բաց տեքստով ասաց, որ իրենք Հայաստանում վերահսկում են Էներգետիկան, տնտեսության մյուս կարևոր ճյուղերը, ռազմական ոլորտում կա վերահսկողություն, և դա իրենց չի սպառնում։ Եվ կա նաև արմատական մոտեցում՝ ցանկացած բան, որ կապված է ԵՄ-ի ու Արևմուտքի հետ՝ խիստ բացասական է ընկալվում։ Այս երկրորդ մոտեցումը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ մյուս երկրներին ևս՝ Հայաստանն արեց, բայց դուք հանկարծ չմտածենք նույնն անել, որովհետև այսպիսի տհաճ հետևանքներ կարող են լինել։

-Հայաստանում այժմ ակտիվորեն քննարկվում է 2018-ի վարչապետի հարցը։ Ի՞նչ դիտարկումներ ունեք, Ռուսաստանն այստեղ ի՞նչ հետաքրքրություններ ունի, և արդյո՞ք այդ հետաքրքրությունները մի ուղղություն ունեն, թե՞ տարբեր շրջանակների կողմից տարբեր գործիչներին աջակցություն կլինի։

-Այդ տեսակետը շատ է շրջանառվում՝ ներկա վարչապետը դիտարկվում է որպես ռուսամետ թեկնածու, համապատասխանաբար՝ Սերժ Սարգսյանը արևմտամետ կամ անկախամետ։ Բայց ավելի շատ քարոզչության հետ գործ ունենք, իրականում ով էլ լիներ այդ պաշտոնում՝ Կարեն Կարապետյանը, թե Սերժ Սարգսյանը՝ մոտավորապես նույն քաղաքականությունն է իրականացվելու։ Ի վերջո, եթե նայենք՝ հենց Սերժ Սարգսյանի օրոք է եղել, որ Հայաստանն աստիճանաբար մտել է Ռուսաստանի ազդեցության տակ, նրա օրոք է ստորագրվել Ռազմաբազայի պայմանագիրը 49 տարով երկարացնելը, Ասոցացման պայմանագրից հրաժարվելը։

-Արդյո՞ք դա ավելի վաղ չի սկսվել, Քոչարյանի օրոք՝ Հոկտեմբերի 27-ից հետո։

-Եթե ինձ հարցնեք՝ դա սկսվել է Խորհրդային միության փլուզման հաջորդ օրվանից: Այսինքն՝ նոր Ռուսաստանը երբեք չի հրաժարվել նախկին Խորհրդային միության երկրների նկատմամբ հավակնություններից։ Բայց 90-ականներին Լևոն Տեր-Պետրոսյան-Ելցին շփումը մի ձևով էր, Պուտին-Քոչարյան շփման առումով կարող եմ ասել, որ, այնուամենայնիվ, հավասար գործընկերների ձևը, գոնե արտաքինից, պահպանվում էր։ Ցավոք սրտի, այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև շփումը ավագ և կրտսեր եղբոր, ամուսին-կին հարաբերությունների տեսքով է։ Անհավասարությունն ակնհայտ է, քանի որ Ռուսաստանն այսօր շատ ավելի ագրեսիվ քաղաքականություն է վարում, բայց Հայաստանն էլ, իր հերթին, թուլացել է, Հայաստանի իշխանություններն այսօր ներքին լեգիտիմություն չունեն, դրա համար շատ ավելի կախված են Ռուսաստանից։

-Երբ երկրի ներսում չկա ընդդիմություն, չի՞ մեծանում իշխանության երկփեխկվածության հավանականությունը։ Հատկապես հիմա, երբ կա վարչապետի հարց և, ըստ էության, թե՛ Կարեն Կարապետյանը, և թե՛ Սերժ Սարգսյանը նման ամբիցիաներ ունեն։

Ես կարծում եմ, որ համակարգի ներսում կա այդ երկփեխկվածությունը, բայց առայժմ դա թույլ է։ Գոնե արտաքինից այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ վերահսկում է։ Ըստ իս՝ եթե խնդիրներ առաջանան, կառաջանան 2018-ի ապրիլից հետո, իսկ 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը նախապատրաստվում է դեռ 2015-ի հանրաքվեի ժամանակվանից։ Իսկ եթե ինչ կլինի ապրիլից հետո, դժվար է կանխատեսել, երկիրը պետք է կառավարել, մարտահրավերներին պետք է լուծումներ տալ, իսկ Սերժ Սարգսյանը նոր լուծումներ չունի։ Հասարակությունն էլ հոգնել է դրանից, վերջին ընտրությունների ժամանակ մենք տեսանք, որ ՀՀԿ-ի նախընտրական քարոզչության մեջ Սարգսյանը չկար, ՀՀԿ-ի քվեարկողները կամ տեղում թեկնածուին հարգելով են քվեարկել, կամ՝ կոնկրետ վարչապետի անձի։ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն լուրջ լեգիտիմության խնդիր ունեն, եթե Կարեն Կարապետյանը ապրիլից հետո լինի վարչապետ՝ շատ ավելի քիչ կլինի այդ խնդիրը, չնայած, որ ընտրությունների ժամանակ որոշակի խնդիրներ եղել են։

-Բայց արդյո՞ք Կարեն Կարապետյանը արել է հնարավորը վարչապետ դառնալու համար։

 –Իմ տպավորությամբ՝ նա կոնֆլիկտի չի գնացել։ Իհարկե կարող էր ավելի ինքնուրույն երևալ։ Մինչև հիմա նույնիսկ պարզ չէ ՝ արդյո՞ք նա ունի հավակնություններ, կա՞ն որոշակի նշաններ։ Համենայնդեպս, նա բացահայտ երբեք մարտահրավեր չի նետել Սերժ Սարգսյանին։ Կարծում եմ՝ կան որոշակի խաղի կանոններ, վերնախավի ներսում որոշ բաներ կան, որ չեն ասվում։ Իրականում ինչ է տեղի ունենում՝ դժվար է ասել։ Արտաքինից, համենայնդեպս, իմ տպավորությամբ՝ Կարեն Կարապետյանը չի պատրաստվում առճակատման գնալ։ Այսինքն՝ եթե որոշում լինի, որ պետք է Սերժ Սարգսյանը կամ այլ մեկը վարչապետ լինի՝ Կարեն Կարապետյանը դրա դեմ քայլեր չի անի։

ՀԳ. Միքայել Զոլյանի հետ զրուցել ենք մինչև նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում