Սլովենական Suzy ամսագիրը ներողություն է խնդրել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփից հոդվածի համար, որում ասվում էր, որ նա թիկնապահի ծառայություններ է մատուցել: 2016թ. օգոստոսին Suzy ամսագիրը հրապարակել է հոդված այն մասին, որ նախկինում Մելանյա Թրամփը աշխատել է մոդելային գործակալությունում, որը նաև առաջարկել է «բարձրակարգ թիկնապահի» ծառայություն:
Իր սլովենացի փաստաբանի միջոցով ԱՄՆ առաջին տիկինը զրպարտանքի հայց է ներկայացրել ընդդեմ ամսագրի:
Ամսագիրն իր հերթին հրապարակել է հերքում՝ հավելելով, որ ոչ մի ապացույց չկա՝ Մելանյան մատուցե՞լ է նման ծառայություններ, թե՞ ոչ: «Մենք չէինք ցանկանում վիրավորել և ցավ պատճառել Մելանյա Թրամփին»,- ասվում է ամսագրի մեկնաբանության մեջ:
ԱՄՆ առաջին տիկինը Սլովենիան լքել է 20 տարեկանում և հանդիպել է Թրամփին Նյու Յորքում 1998 թվականին:







































