Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Ինչո՞վ է Հակոբ Հակոբյանը տարբերվում՝ որ չի՞ թաքցնում մտածածը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը իր խմբագրականում գրում է. «Ամենայն հարգանքով հանդերձ բոլոր տեսակի հասարակական շարժումների հանդեպ՝ ես, այնուամենայնիվ, չեմ շտապում դրանց միանալ: Նախ՝ այն պատճառով, որ վերապահումներ ունեմ որևէ «երամի» մեջ հայտնվելու հարցում: Եվ երկրորդ՝ փորձում եմ խուսափել պոպուլիստական, հուզական որոշումներից:

Արգելել Հայաստանում ռուսաստանյան ալիքների վերահեռարձակումը՝ այն հիմքով, որ այնտեղ երբեմն հակահայկական հաղորդումներ են սփռվում, ինձ այնքան էլ պայծառ գաղափար չի թվում: Նախ՝ կացնային պուտինյան քարոզչության կողքին այդ ալիքներով սփռվում են բարձրորակ, հետաքրքիր ոչ քաղաքական հաղորդումներ:

Երկրորդ՝ հեռուստաալիքներն այսօր վճռական ազդեցություն ունեն 50-ից բարձր լսարանի վրա, ավելի երիտասարդ մարդկանց մեծ մասը գերադասում է համացանցը: Իսկ համացանցում կարելի է գտնել ամեն ինչ՝ այդ թվում միանգամայն ողջախոհ, սոլիդ և անաչառ ռուսալեզու աղբյուրներ:

Բացատրել հայաստանյան հասարակությանը, որ պուտինյան քարոզիչներն ամեն քայլափոխի ստում են՝ դա թերևս պետք է, բայց արգելել որևէ բան… մենք դա արդեն անցել ենք:

Մանդատից զրկել Հակոբ Հակոբյանին՝ այստեղ ես ավելի շատ վերապահումներ ունեմ: Եթե նույնիսկ կան համապատասխան իրավական մեխանիզմներ, ճի՞շտ է արդյոք մանդատից զրկել պատգամավորին իր արտահայտած ցանկացած՝ ժողովրդական կամ հակաժողովրդական, խելացի կամ տխմար մտքի համար: Այո, ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահը պետք է հասկանա, որ կարագը կամ միսը շքեղության առարկաներ չեն, դրանք մտնում են ցանկացած ժամանակակից մարդու սննդակարգի մեջ, և դրանց թանկացումը շատ ցավագին հարված է հասցնում մեր անապահով խավերին: Աղքատ երկրում ապրող քաղաքական գործիչը պետք է նաև 10 անգամ մտածի՝ աղքատության մասին որևէ դատողություն անելուց առաջ:

Բայց, կրկնեմ, արտահայտած տեսակետի համար մանդատից զրկելը կարող է վատ նախադեպ լինել: Պատգամավորին «պատժելու» լավագույն ձևը նրան այլևս չընտրելն է, և նորմալ հասարակությունում Հակոբ Հակոբյանը այլևս երբեք պատգամավոր չէր դառնա: Բայց կգա ընտրությունների ժամանակը, ընտրողներին կհիշեցնեն Հակոբյանի «բարեգործությունները», և մանդատը կրկին կհայտնվի այդ պատգամավորի գրպանում: Եվ վերջապես՝ ինչո՞վ է Հակոբ Հակոբյանը տարբերվում իր խմբակցության անդամների մեծամասնությունից: Որ ասում է այն, ինչ մտածո՞ւմ է, իսկ մնացածը թաքցնո՞ւմ են իրենց արհամարհանքը աղքատների հանդեպ:
Թաքցնելն ավելի լա՞վ է: Ընկերներիցս մեկը հետևյալ զուգահեռը բերեց: Հրայր Թովմասյանն ասում է, որ պետք է հետևողական աշխատանք տանել իշխանությունների թևերը տարանջատելու համար: Նույն խմբակցությունից Մանվել Գրիգորյանն ասում է՝ «մեխն էլ է քո ձեռը, չագուչն էլ»: Ո՞վ է ավելի անկեղծ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում